«ԱՄՆ-ն Իսրայել է ուղարկում տասնյակ լրացուցիչ լիցքավորող ինքնաթիռներ». #Axios

ԱՄՆ-ն Իսրայել է ուղարկում տասնյակ լրացուցիչ ռազմական լիցքավորող ինքնաթիռներ՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր ընդլայնման պատճառով։ Այդ մասին հայտնում է Axios-ը։
Լրատվամիջոցը, հղում կատարելով ամերիկացի և իսրայելցի անանուն պաշտոնյաներին, գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի դեմ հարվածների զգալի էսկալացիայի տարբերակը։ Երեքշաբթի այդ ծրագրերի մի մասը ներկայացվել է նրան Փենթագոնի կողմից։ Ըստ հրապարակման՝ ուսումնասիրվում են Իրանի կարևոր ենթակառուցվածքային օբյեկտների, այդ թվում՝ էլեկտրակայանների ռմբակոծման, ինչպես նաև նրա միջուկային օբյեկտներին նոր հարվածներ հասցնելու տարբերակներ։ Վերջնական որոշում ԱՄՆ նախագահը դեռ չի կայացրել, սակայն, ինչպես նշվում է հրապարակման մեջ, տպավորություն է ստեղծվում, որ նա առաջիկա օրերին կարող է գնալ «էսկալացիայի»։
Հրապարակման մեջ նշվում է, որ ներկայումս Թել Ավիվի մերձակայքում գտնվող Բեն Գուրիոն օդանավակայանում տեղակայված է ԱՄՆ-ի շուրջ 30 լիցքավորող ինքնաթիռ։ Մոտավորապես նույնքան ինքնաթիռ էլ տեղակայված է Ռամոն օդանավակայանում։ Իսրայելցի պաշտոնյաների խոսքով՝ ԱՄՆ-ն առաջիկա օրերին ցանկանում է տեղափոխել «ևս մի քանի տասնյակ լիցքավորող ինքնաթիռ», որպեսզի դրանց ընդհանուր թիվը հասցնի «պատերազմի սկզբում եղած մակարդակին», գրում է Axios-ը։ Լրատվամիջոցը նաև նշում է, որ Իսրայելում այս հարցը բավականին սրվել է, քանի որ ամերիկյան լիցքավորող ինքնաթիռները փաստացի խոչընդոտում են Բեն Գուրիոն օդանավակայանի բնականոն աշխատանքին։
Ավելի վաղ Իսրայելի տրանսպորտի նախարար Միրի Ռեգևը հանձնարարել է թույլ չտալ լրացուցիչ ամերիկյան լիցքավորող ինքնաթիռների վայրէջքը Բեն Գուրիոն օդանավակայանում՝ առևտրային չվերթների չեղարկումներից խուսափելու համար։

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
5503:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
7902:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
7500:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
8000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
81Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
78Երեկ, 23:30
«Նիկոլ Փաշինյանը մեղմ ժպիտով հասկացնում է, որ Տիգրանաշենը հանձնվելու է Ադրբեջանին»․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
90Երեկ, 22:54
ՍԴ նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվել․ կանցկացվի նոր ընտրություն
86Երեկ, 22:00