Հայոց ցեղասպանության հարցը Նեթանյահուն Քնեսեթի օրակարգից հանել է Ադրբեջանի պահանջով. Haaretz

Քնեսեթում նախատեսված քվեարկությունը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արգելափակել է Ադրբեջանի կողմից գործադրված ճնշումից հետո։ Այս մասին հայտնում է Haaretz-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրի։
Պարբերականի տվյալներով՝ նախաձեռնությունը ներկայացրել էր Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։ Սակայն քվեարկությունը տեղի չի ունեցել, երբ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ նախագահ Իլհամ Ալիևի անունից, կապ է հաստատել Իսրայելի վարչապետի գրասենյակի հետ։
Իսրայելի կառավարությունը դեռ հունիսի 28-ին հավանություն էր տվել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը, սակայն որոշումը պետք է ներկայացվեր նաև Քնեսեթի հաստատմանը։ Ադրբեջանի միջամտությունից հետո հարցը խորհրդարանի օրակարգ չի բերվել։ Ադրբեջանի իշխանությունները նախկինում քննադատել էին Իսրայելի կառավարության որոշումը և կոչ արել վերանայել այն՝ պնդելով, որ այդ քայլը կարող է վնասել երկու երկրների հարաբերություններին։

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
19200:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
115Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
116Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
124Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
203Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
129Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
128Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
114Երեկ, 18:36