«Ֆուտբոլային մեկնաբաննե՛ր, ի՞նչ է նշանակում Մեսսին չպարտվեց»․ Գեղամ Նազարյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առաջին խաղակեսը ձանձրալի էր, բայց արդեն իսկ պարզ էր, որ Արգենտինան չի կարողանում խաղալ։ Այս թիմը որևէ ուժեղ կողմ չուներ։ Ականջից բռնած բերել հասցրել էին եզրափակիչ։ Այսպես պետք է լիներ։
Իսպանիան ընդմիջմանը մարզչից նորությունը լսեց՝ Արգենտինան և Մեսսին այն չեն, ինչ իրենց ներկայացնում են։
Իսպանիան պարզապես բացահայտ առավելություն ուներ։ Ոչ մի եզրափակչում թիմերից մեկը մյուսի նկատմամբ այսքան մեծ առավելություն չի ունեցել։
Արգենտինան խուժան ֆուտբոլ էր խաղում և ոչ թե մեկ, այլ մի քանի կարմիր քարտ պետք է ստանար։
Իսպանիան տաղանդավոր ֆուտբոլիստներ ունի, իսկ միակ թույլ կետը Յամալն է, որից պետք է ազատվել։
Այսքանը։ Մի օր առաջնությունն ավարտվելու էր և իսկական ֆուտբոլասերներն այս օրը նաև տխրում են։
Ինչ ասեմ, կուռքեր մի սարքեք։ Մեսսին երբեք լավ ֆուտբոլիստ չի եղել։ Նա փակել է մուտքը Արգենտինայի հավաքական տաղանդավոր ֆուտբոլիստների։ Յամալը շատ ավելի վատ ֆուտբոլիստ է, որը բեռ է Իսպանիայի հավաքականի համար։
Մպապեին ևս կուռք չսարքեք, չնայած նրան, որ նա առաջնության և բոլոր ժամանակների առաջնությունների լավագույն ռմբարկուն է։
Ֆուտբոլային մեկնաբաններ՝ ինչ է նշանակում Մեսսին չպարտվեց։ Պարտվեց։ Նա խայտառակ ֆուտբոլ խաղաց, բայց ո՞վ է ձեզ ստիպում նրան գովել։ Մի արեք, ձեզ նաև երեխաներ են լսում։
Կեցցե ֆուտբոլը»։

Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
88927.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
32427.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
91727.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
104426.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
41225.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
49824.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
52024.10.2026, 14:12
Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց Դիլոն Դենիսին և ոտքը դրեց նրա վրա (տեսանյութ)
51924.10.2026, 10:24