«Թրամփի չսիրած Իսպանիան դարձավ չեմպիոն»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը՝ կից տեսանյութով. «Թրամփի չսիրած Իսպանիան ԱՄՆ-ում անցկացվող աշխարհի առաջնությանը դարձավ չեմպիոն, և իհարկե միանգամայն արդարացի։ Իսպանիան ցուցաբերեց ամենակայուն, ամենահավասարակշռված և թերևս ամենաորակյալ խաղը։
Թրամփը, ինչպես հայտնի է, Իսպանիայի հետ պոլեմիկայի մեջ էր՝ Իրանի պատերազմում իրեն չաջակցելու պատճառով։
Բայց, մեդալներն ու գավաթը հանձնելիս, Թրամփը շատ բարեհամբույր էր Իսպանիայի հավաքականի նկատմամբ, շատ ժպտերես, թեև, իհարկե, դա տրամաբանական է՝ ի վերջո Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները կապ չունեն քաղաքականության հետ։
Բայց Թրամփն ի վերջո, այսպես ասած, արեց իրենն ու գավաթը հանձնելուց հետո միանգամից չհեռացավ Իսպանիայի հավաքականից, ըստ էության լուսանկարվելով հավաքականի հետ այն պահին, երբ նրանք բարձրացնում էին գավաթը»։

Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
88027.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
32027.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
91027.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
103726.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
41125.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
49724.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
51924.10.2026, 14:12
Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց Դիլոն Դենիսին և ոտքը դրեց նրա վրա (տեսանյութ)
51824.10.2026, 10:24