«Իրանը զիջումների չի գնա հիմնարար հարցերում». Փեզեշքիան

Իրանը մտադիր է մինչև վերջ պաշտպանել իր ազգային շահերը և զիջումների չի գնա ԱՄՆ-ին հիմնարար հարցերում, հայտարարել է նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ըստ IRNA լրատվական գործակալության։
Միևնույն ժամանակ, նա նշել է տարածաշրջանային ներկայիս սրացման հետ կապված ծախսերն իրատեսորեն գնահատելու անհրաժեշտությունը։
Նախագահը նաև մերժել է այն մեղադրանքները, որ Թեհրանը պատրաստ էր զիջումների գնալ Վաշինգթոնին կասեցված համաձայնագրերի շրջանակներում։ Նրա խոսքով՝ համաձայնագրի «14 կետերից ոչ մեկում» Իրանը չի նահանջել իր իրավունքներից, սկզբունքներից, ազգային շահերից կամ «հեղափոխական արժեքներից»։ «Ընդհակառակը, մանրամասն վերլուծությունը ցույց է տալիս, որ փաստաթղթի դրույթների մեծ մասը համապատասխանում էր Իսլամական Հանրապետության շահերին, և չկա որևէ կետ, որը միակողմանի օգուտ կտար ամերիկյան կողմին»,- ասել է Փեզեշքիանը։
Նա նաև հայտարարել է, որ երկրի ղեկավարությունը մտադիր է միաժամանակ դիմադրել արտաքին ճնշմանը և լուծել ներքին սոցիալ-տնտեսական խնդիրները, այդ թվում՝ աջակցել բնակչության ամենախոցելի խմբերին։

«Սա ցույց է տալիս, թե Փաշինյանն ինչի է պատրաստ». Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
7702:06
«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
16600:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
20200:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
8400:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
192Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
85Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
101Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
98Երեկ, 21:06