ԱԱ-2030-ը կունենա 64 մասնակից` գրանցելով նոր ռեկորդ

ԿՈՆՄԵԲՈԼ-ի (Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիա) նախագահ Ալեխանդրո Դոմինգեսը հաստատել է, որ 2030 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը կմասնակցի ոչ թե 48, այլ աննախադեպ՝ 64 ազգային հավաքական: Սա նշանակում է, որ ՖԻՖԱ-ն երկրորդ անգամ անընդմեջ կընդլայնի մրցաշարի մասնակիցների քանակը։
Մրցաշարի ձևաչափը խոստանում է լինել պատմության մեջ ամենայուրահատուկը։ Քանի որ 2030 թվականին լրանում է Մունդիալի 100-ամյակը, բացման հանդիպումները կանցկացվեն Հարավային Ամերիկայում՝ Ուրուգվայում, Արգենտինայում և Պարագվայում։ Մնացած բոլոր հանդիպումները կհյուրընկալեն Իսպանիան, Պորտուգալիան և Մարոկկոն։
«Հաջորդն անցկացվելու է տանը։ 2030 թվականին գալիս է Ուրուգվայի, Արգենտինայի և Պարագվայի աշխարհի առաջնությունը։ Սա ֆուտբոլի համար հիանալի հնարավորություն է՝ նշելու Աշխարհի գավաթի 100-ամյակը՝ 64 թիմերի մասնակցությամբ մրցաշարով»,- իր սոցցանցերում հրապարակված տեսանյութում նշել է Դոմինգեսը:
Հատկանշական է, որ բոլոր վեց հյուրընկալող երկրները՝ Իսպանիան, Պորտուգալիան, Մարոկկոն, Ուրուգվայը, Պարագվայը և Արգենտինան, ավտոմատ կերպով կստանան ԱԱ-2030-ի ուղեգիր և չեն մասնակցի որակավորման փուլին:

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
28410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
29510.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
49108.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
46608.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
40108.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
49207.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
46506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
49606.11.2026, 14:12