«Իսպանիային դիմակայում էին ոչ թե արժանի մարզիկներ, այլ արգենտինական մոզիներ». Սուրեն Սահակյան

Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատ ափսոս էր, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում Իսպանիային դիմակայում էին ոչ թե արժանի մարզիկներ, այլ արգենտինական մոզիների յուրօրինակ հավաքածու։ Նրանք ո՛չ էդքան արժանիք ունեին, ո՛չ էլ մարզիկի նվազագույն պատվախնդրություն։ Բա ափսոս չէի՞ն Կաբո Վերդեի, Եգիպտոսի ու Անգլիայի հավաքականները, որ դաշտ էին դուրս եկել՝ երազելով խաղալ ու պատմություն կերտել, ոչ թե մրցակիցներին ծաղրելով, խփելով, վնասելով լակոտաբար ինքնահաստատվել։
Ճիշտ ա՝ մոզիների արգենտինական էս հավաքածուն առաջին տարին չի, որ սենց ա իրեն դրսևորում և նրանցից այլ սպասելիքներն արդարացված չէին։ Բայց առաջինը լինելու, սպորտային կամքի, երազանքի հետևից գնալու հաստատակամության, ֆուտբոլային ինտելեկտի ու անձնազոհության էդ հրավառությունը տեսնելուց հետո, բնական ա, որ եզրափակչում ուզում ես էդ ամեն ինչի խտացումը տեսնել, ոչ թե պատվի հետ կապերը կտրած քուչի թուլեքի ինքնահաստատման դրվագների շարք։ Հուսանք՝ մարզական նախախնամությունը նրանց համար յուրօրինակ, արժանի պատիժներ ա նախապատրաստել ֆուտբոլի միլիոնավոր երկրպագուներին երազախաբ անելու համար»:

Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
88027.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
32027.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
91027.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
103726.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
41125.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
49724.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
51924.10.2026, 14:12
Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց Դիլոն Դենիսին և ոտքը դրեց նրա վրա (տեսանյութ)
51824.10.2026, 10:24