«Ղրղզստանի տարածքը պետական սահմանի հստակեցումից հետո գերազանցել է 200 հազար քառ. կմ-ը»․ Ժապարով

Հարևան երկրների հետ պետական սահմանի հստակեցումից հետո Ղրղզստանի տարածքն ավելացել է 15 հազար 572 հեկտարով։ Այս մասին հայտարարել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը։
«Մինչև 2020 թվականը Ղրղզստանի ընդհանուր տարածքը կազմում էր 199,9 հազար քառ. կմ կամ 19 մլն 994 հազար հեկտար։ Հարևան երկրների հետ պետական սահմանի հստակեցումից հետո մեր երկրի տարածքն ավելացել է 15 572 հեկտարով, և այժմ Ղրղզստանի տարածքը կազմում է 20 մլն 9 հազար 572 հեկտար (կամ՝ 200 հազար 95,72 քառ. կմ)», — ասվում է նախագահի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Ղրղզստանը նախորդ տարի վերջնականապես կարգավորել է հարևանների հետ տարածքային վեճերը՝ պայմանագիր կնքելով Տաջիկստանի հետ՝ Ղրղզստանին սահմանակից վերջին հանրապետության, որի հետ սահմանին դեռևս պահպանվում էին վիճելի հատվածներ։ Մի քանի օր առաջ երկրները սահմանազատման գծի վրա սկսել են տեղադրել առաջին սահմանային սյուները։

«Սա ցույց է տալիս, թե Փաշինյանն ինչի է պատրաստ». Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
6902:06
«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
15700:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
19000:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
8100:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
184Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
83Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
100Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
97Երեկ, 21:06