«ԱՄՆ-ն ուժեր է տեղափոխում Մերձավոր Արևելք»․ #WSJ

ԱՄՆ-ն արագացված կերպով Մերձավոր Արևելք է տեղափոխում զորքեր, բուժանձնակազմ և սպառազինություն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի հետ հակամարտության ընդլայնման դեպքում ավելի հզոր ռազմական հնարավորություններ ընձեռնելու համար, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ վերջին շաբաթվա ընթացքում, մասնավորապես, տարածաշրջան են տեղափոխվել հատուկ նշանակության ուժեր, լիցքավորող ինքնաթիռներ, ինչպես նաև Գերմանիայի «Շպանգդալեմ» ավիաբազայից F-16 կործանիչների և Անգլիայի «Լեյքենհիտ» ավիաբազայից F-35 կործանիչների էսկադրիլիաներ։
Բացի այդ, աղբյուրների հաղորդմամբ՝ վերջին օրերին Գերմանիայի Լանդշտուլ քաղաքում գտնվող տարածաշրջանային բժշկական կենտրոն է ժամանել ավելի քան 150 բուժաշխատող։ Այս հիվանդանոցը հանդիսանում է Մերձավոր Արևելքում մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին օգնություն ցուցաբերելու հիմնական կենտրոնը։
Ինչպես նշում է լրատվամիջոցը, այս նախապատրաստությունները վկայում են, որ Թրամփը դիտարկում է հետագա էսկալացիայի հնարավորությունը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը խստացրել է իր հռետորաբանությունը Իրանի նկատմամբ՝ հայտարարելով, որ կարող է հրաման տալ գրոհելու Քոլանգ լեռը (Pickaxe), որտեղ, ինչպես ենթադրվում է, Իրանի իշխանությունները թաքցրել են ուրանի հարստացման համար նախատեսված ցենտրիֆուգները։

«Սա ցույց է տալիս, թե Փաշինյանն ինչի է պատրաստ». Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
6902:06
«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
15700:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
19000:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
8100:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
184Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
83Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
100Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
97Երեկ, 21:06