«Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը»․ փաստաբանը դիմել է Ալիևին

Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբան Լուսիանա Մինասյանը դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: «Լյուդվիգ Մկրտչյանն ավելի քան մեկ ամիս է՝ չի խոսել իր կնոջ հետ։ Հրանուշ Շահբազյանը վերջին անգամ ամուսնու ձայնը լսել է հունիսի 19-ին։ Այդ զանգի ընթացքում Լյուդվիգը նրան ասել է, որ այնքան թույլ է զգացել իրեն, որ ուշաթափվել է։ Նրան տարել են սրտի հետազոտության… և դրանից հետո՝ ոչինչ։ Ո՛չ ախտորոշում, ո՛չ բացատրություն։ Եվ այդ օրվանից՝ լիակատար լռություն։ 56-ամյա տղամարդն արդեն գրեթե վեց տարի է՝ գտնվում է Բաքվի բանտում։ Նրա բժշկական վերջին հետազոտությունների արդյունքները մտահոգիչ են․ լեյկոցիտների քանակը գրեթե կրկնակի բարձր է նորմայից, բորբոքում, սրտի ծանր ախտահարում: Նրա վիճակը վատթարանում է։ Ընտանիքը տեղեկություն չունի։ Եվ մինչ օրս՝ ոչ մի հեռախոսազանգ։
Մեկ զանգը նրան ազատություն չի տա։ Այն չի բուժի նրան։ Բայց այն թույլ կտա կնոջը լսել՝ արդյոք ամուսինը դեռ ողջ է և գիտակից վիճակում։ Սա մարդկային արժանապատվության բացարձակ նվազագույն պահանջ է։ Ես շտապ և հրապարակայնորեն դիմում եմ Ադրբեջանի իշխանություններին․ պարոն Ալիև, թույլ տվեք, որ Լյուդվիգ Մկրտչյանը զանգահարի իր կնոջը՝ Հրանուշ Շահբազյանին»,- նշել է նա։

«ՌԴ առաջարկը մերժելուց հետո՝ մինչև նոյեմբերի 9-ը, Փաշինյանը բոլոր որոշումները կայացրել է միայնակ»․ Էդգար Ղազարյան
2319:12
«Որտեղի՞ց այդքան «հեղափոխական» միգրանտ․ վիզա ստանալու դժվար ճանապարհը ՀՀ քաղաքացիների համա՞ր է»․ Կարեն Հեքիմյան
6118:36
«Հանրային վայրում տղամարդը նվաստացրել է իր կնոջը»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8118:18
Իրանի ԱԳ նախարար Արաղչին Մակրոնին կոչ է արել ունկնդիր լինել հանրային պահանջին (տեսանյութ)
15518:06
«Բաքուն հայ գերիների թեման շահարկում է ընդդեմ ՀՀ-ի»․ Տիգրան Աբրահամյան
6617:48
«Արթիկը երբե՛ք «գյուղաքաղաք» չի եղել»․ Մհեր Մելքոնյան
6217:36
«Դատապարտված հանցագործը, որը պետական փաստաթղթեր է կեղծել, ի՞նչ տրամաբանությամբ է ներառված ՔՊ-ի նախընտրական ցուցակում»․ Նաիրի Հոխիկյան
7317:24
«Թրամփն ու Մասկը շատ անկեղծ են, նրանց պետք է շնորհակալ լինել»․ Անդրանիկ Թևանյան
7117:12