«Ուիթքոֆն ու Քուշները համաձայնել են այցելել Կիև»․ #FT

2004
Չորեքշաբթի, 29 հուլիսի, 2026 թ., 15:10
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նրա փեսա Ջարեդ Քուշները Վլադիմիր Զելենսկու և Թրամփի՝ Վաշինգթոնում բանակցություններից հետո համաձայնել են առաջին անգամ այցելել Կիև։ Այս մասին հայտնում է Financial Times-ը (FT)՝ հղում կատարելով քննարկումներին ծանոթ աղբյուրներին։
Թրամփի և Զելենսկու թիմերն ակնկալում են, որ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները կայցելեն Կիև՝ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։ Այդ մասին X սոցիալական ցանցում հայտնել է Financial Times-ի թղթակից Քրիստոֆեր Միլլերը։ Նրա խոսքով՝ այցի հստակ օրը դեռևս չի որոշվել, իսկ ծրագրերը դեռ կարող են փոփոխվել։
FT-ի տվյալներով՝ նախատեսվող այցը պետք է նոր խթան հաղորդի Ուկրաինայում հակամարտության կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերին։ Ուիթքոֆն ու Քուշները նախկինում չեն այցելել Կիև։

«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
11200:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
14600:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
6300:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
151Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
75Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
94Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
91Երեկ, 21:06
Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ԵՄ «բառային աճպարարության» համար
99Երեկ, 20:06