20 տարի պաշտոնավարելուց հետո Հրաչյա Ռոստոմյանը հրաժարվել է բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից

Հրաչյա Ռոստոմյանը, որը շուրջ 20 տարի ղեկավարում էր Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան, հրաժեշտ է տվել պաշտոնին։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում. «Հրաչյա Ռոստոմյանի հրաժեշտի ուղերձը հայկական բասկետբոլի ընտանիքին
Սիրելի՛ ընկերներ,
20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պատասխանատու պաշտոնին։
2006 թվականին, երբ ստանձնեցի ֆեդերացիայի ղեկավարումը, հայկական բասկետբոլը գտնվում էր չափազանց ծանր վիճակում։ Չկային ազգային հավաքականներ, չէին անցկացվում կանոնավոր առաջնություններ, բացակայում էին զարգացման համակարգային ծրագրերը։ Մենք փաստացի սկսեցինք ամեն ինչ զրոյից։
Տարիների ընթացքում համատեղ աշխատանքի, նվիրումի և հետևողականության շնորհիվ կարողացանք վերակենդանացնել այս գեղեցիկ մարզաձևը Հայաստանում։ Այսօր հեռանում եմ այն համոզմամբ, որ թողնում եմ կայացած և զարգացող ֆեդերացիա՝ մարտունակ ազգային հավաքականներով, բազմաթիվ տարիքային առաջնություններով, միջազգային համագործակցությամբ և, ամենակարևորը, իր գործին նվիրված ու բարձր մասնագիտական որակներ ունեցող թիմով։
Այս ճանապարհը հնարավոր չէր լինի անցնել առանց բոլոր նրանց, ովքեր այս տարիների ընթացքում եղել են մեր կողքին։ Շնորհակալություն եմ հայտնում մարզիկներին, մարզիչներին, մրցավարներին, ակումբներին, գործադիր կոմիտեի անդամներին, գործընկերներին, հովանավորներին և բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել հայկական բասկետբոլի զարգացման գործում։
Սրտանց հաջողություն եմ մաղթում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նոր նախագահին, գործադիր կոմիտեին և ամբողջ թիմին։ Վստահ եմ, որ դուք կկարողանաք ոչ միայն պահպանել մեր ձեռքբերումները, այլև հայկական բասկետբոլը հասցնել նոր ու ավելի բարձր մակարդակի։
Շնորհակալություն բոլորիդ այս երկար ճանապարհն ինձ հետ անցնելու համար։ Մաղթում եմ, որ հայկական բասկետբոլը շարունակի զարգանալ, հաղթել և արժանապատվորեն ներկայացնել Հայաստանը միջազգային ասպարեզում»։

20 տարի պաշտոնավարելուց հետո Հրաչյա Ռոստոմյանը հրաժարվել է բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից
2519:18
Ջանես Նազարյանը 9:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին (տեսանյութ)
330Երեկ, 15:36
Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ
912Երեկ, 13:46
Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
493Երեկ, 00:24
Հայտնի է 2026 թվականի Աշխարհի առաջնության լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)
136127.07.2026, 23:55
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
42627.07.2026, 16:06
12 հրաձիգ՝ 5 ոսկի, 1 արծաթ և 3 բրոնզ
60626.07.2026, 18:54
«Մի քանի ոչմիբաններ էս տղուն ասում էին՝ հեռանկարային չէ»․ Գոհար Սավզյան
86825.07.2026, 13:00