«Նեթանյահուն խուսափում է Թրամփին Իրանի հարցով պահանջներ ներկայացնելուց»․ #Politico

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խուսափում է Իրանի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պահանջներ ներկայացնելուց և, հարաբերությունների սրման ֆոնին, ԱՄՆ առաջնորդի նկատմամբ ավելի զգուշավոր մոտեցում է ցուցաբերում, հայտնում է Politico-ն՝ հղում կատարելով պաշտոնյաներին։
«Փորձելով ազդել Իրանի պատերազմի հարցում Թրամփի վարչակազմի դիրքորոշման վրա՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ձեռնպահ է մնում կոնկրետ գործողություններ պահանջելուց՝ սահմանափակվելով խորհուրդներ և տեղեկություններ ներկայացնելով»,- գրում է պարբերականը։
Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան այդ մոտեցումը ներկայացրել է որպես անուղղակի ընդունում, որ Իսրայելը և հատկապես Նեթանյահուն, պետք է զգուշորեն գործեն Դոնալդ Թրամփի հետ հարաբերություններում, քանի որ Մերձավոր Արևելքի այդ երկրի հեղինակությունը նվազել է ինչպես Սպիտակ տանը, այնպես էլ ԱՄՆ-ում ընդհանրապես։ Պաշտոնյան հայտնել է, որ երեքշաբթի ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ պատերազմի հետագա ընթացքի երեք տարբերակ․ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնել, միայն տնտեսական ճնշում գործադրել՝ պատժամիջոցների և շարունակվող շրջափակման միջոցով, կամ ուժեղացնել ռազմական գործողությունները։
«Իսրայելցիները գիտեն, որ Թրամփն է որոշումներ կայացնում, ուստի զգույշ են գործում, որ չթվա, թե ինչ-որ բան են պահանջում.. Սպիտակ տունը հիասթափվել է Նեթանյահուից իրանական հակամարտության զարգացման ընթացքում», - գրում է լրատվամիջոցը՝ հղում կատարելով Սպիտակ տան պաշտոնյաին։

«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
11200:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
14600:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
6300:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
151Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
75Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
94Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
91Երեկ, 21:06
Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ԵՄ «բառային աճպարարության» համար
99Երեկ, 20:06