«Մակրոնը պատրաստ է օգնել Իսպանիային` Սեուտայում միգրացիոն ճգնաժամի կարգավորման հարցում»․ #BFMTV

Ֆրանսիան պատրաստ է օգնել Իսպանիային Սեուտա ինքնավար քաղաքում անօրինական միգրանտների հոսքի հետ կապված խնդիրների լուծման հարցում, հաղորդում է BFMTV-ն՝ հղում կատարելով նախագահ Էմանուել Մակրոնին մոտ կանգնած աղբյուրին։
«Նախագահն ընդգծել է, որ Ֆրանսիան պատրաստ է Իսպանիայի իշխանություններին ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը, եթե նրանք նման խնդրանքով դիմեն, այդ թվում՝ Frontex գործակալության միջոցով», — հեռուստաալիքը մեջբերում է աղբյուրի խոսքերը։
Բացի այդ, պետության ղեկավարը ՆԳ նախարարությանը հանձնարարել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Իսպանիայի հետ սահմանին վերահսկողությունն ուժեղացնելու համար։ «Իսպանիայի և Մարոկկոյի իշխանությունների հետ շփումները շարունակվում են՝ իրավիճակին մանրամասն հետևելու և տարբեր ծառայությունների միջև համակարգումն ուժեղացնելու նպատակով», - հավելել է աղբյուրը։
Աֆրիկայի հյուսիսային ափին գտնվող ինքնավար Սեուտա քաղաքի կառավարության ղեկավար Խուան Խեսուս Վիվասը լրագրողներին ասել է, որ քաղաք է ներթափանցել շուրջ 60 հազար միգրանտ։ Ճգնաժամի ֆոնին Իսպանիայի իշխանությունները որոշել են ներգրավել զինվորականներին՝ բնակավայրում անվտանգության ապահովմանն աջակցելու համար:
? ÚLTIMA HORA | Entrada masiva de nadadores por el espigón del Tarajal, en Ceuta.
— AUGC Guardia Civil ?? (@AUGC_Comunica) July 30, 2026
Lo advertimos: esta sentencia podía provocar un efecto llamada y aumentar la presión sobre la frontera.
?‼️Hoy, las imágenes hablan por sí solas.
Desde AUGC exigimos medidas urgentes ante una… pic.twitter.com/6MFSSi8fqY

Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
213Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
226Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
388Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
275Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
358Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
157Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
30608.11.2026, 21:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
28808.11.2026, 20:00