ԱՄՆ-ում հանցավոր խմբի անդամին 100 տարվա ազատազրկման են դատապարտել

4423
Ուրբաթ, 31 հուլիսի, 2026 թ., 12:52
ԱՄՆ Ինդիանա նահանգի դատարանը 100 տարվա ազատազրկման է դատապարտել անչափահասին, որը հանցավոր խմբի կազմում սպանություն է կատարել։ Այս մասին հայտնել է ABC News-ը։
15-ամյա տղան 2025 թվականի փետրվարին, լինելով հանցավոր խմբավորման կազմում, սպանել է 26-ամյա կնոջ՝ Ինդիանապոլիսի արվարձան համարվող Անդերսոն քաղաքի գիշերային ակումբի մոտ։ Դատախազության տվյալներով՝ կինը սպանվել է մեկ այլ սպանության վկայի դեմ իրականացված անհաջող մահափորձի ժամանակ։ Նույն ժամանակ հրազենային վնասվածք է ստացել ևս մեկ կին, իսկ երրորդին վրաերթի է ենթարկել մեքենան, որի վարորդը փորձել է հեռանալ վայրից։ 15-ամյա տղան դատապարտվել է 50 տարվա ազատազրկման՝ կնոջ սպանության համար, և ևս 50 տարվա ազատազրկման՝ հանցավոր խմբավորման անդամ լինելու համար։

Բուլղարիայում նոյեմբերի 11-ը հայտարարվել է սգո օր
216Երեկ, 18:55
«Պարզվել է վնասվածքը պատճառած աղջկա ինքնությունը․ նա հայտնաբերվել է»․ ՆԳՆ
143Երեկ, 18:48
Էջմիածնում դպրոցական աղջիկների վեճն ավարտվել է դանակահարությամբ
134Երեկ, 18:36
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել (տեսանյութ)
366Երեկ, 14:37
Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
42909.11.2026, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
43609.11.2026, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
68109.11.2026, 11:19