Իտալիայում ազատազրկման են դատապարտել կեղծ հռոմեական ամֆիթատրոն կառուցած քաղաքացուն

Իտալիայի դատարանը երկու տարի չորս ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել Վիչենցա նահանգի 69-ամյա բնակիչ Ֆրանկո Մալոսոյին, որն Արկունյանո բնակավայրում կառուցել էր հռոմեական ոճի կեղծ ամֆիթատրոն և այն ներկայացնում էր՝ որպես պատմական հնագիտական հուշարձան։ Դատավճռով նախատեսված է նաև 3000 եվրոյի չափով տուգանք։
Մալոսոն ապօրինի շինարարություն իրականացնելուց հետո զբոսաշրջիկների համար կազմակերպում էր էքսկուրսիաներ դեպի այսպես կոչված «Բերիկոյի ամֆիթատրոն»՝ մուտքի համար գանձելով 40-ական եվրո։
Մալոսոն կեղծ հուշարձանը թվագրում էր մ.թ. 393 թվականով և ներկայացնում այն՝ որպես աշխարհի ամենահին և ամենամեծ ամֆիթատրոններից մեկը։ Մալոսսոյի վարկածով՝ ավերակներն այցելել էր Հուլիոս Կեսարը, երբ Եգիպտոսից Հռոմ էր վերադառնում Կլեոպատրայի հետ, իսկ այդ վայրում նախկինում կանգնած հին եկեղեցում, իբր, ապրել էր Շեքսպիրի Ջուլիետ Կապուլետին։ Մալոսոն նույնիսկ կարողացել էր հասնել նրան, որ այդ օբյեկտը ներառվեր Եվրոմիության ֆինանսավորմամբ հրատարակված Վիչենցայի զբոսաշրջային ուղեցույցում։
Իրականում կողծարարնը փորել էր բլրի լանջը, տեղադրել արհեստականորեն հնեցված աստիճաններ, բետոնե սյուներ, գիպսե արձաններ և ստեղծել արհեստական լիճ, և այդ ամենը ներկայացնում էր՝ որպես հնագիտական պեղումների արդյունք։
Կասկածներն առաջացել են 2016 թվականին, երբ Իտալիայի ոստիկանությունը ստուգման համար ներգրավել է հնագետների և մշակութային ժառանգության պահպանության վարչության ներկայացուցիչների։ Փորձաքննությունը ցույց է տվել, որ «անտիկ» ամֆիթատրոնը պատրաստված է ապակեթելապլաստից, սվաղված բլոկներից և 2000-ականների սկզբի գիպսե արձաններից, իսկ կառույցի հատակագիծը չի համապատասխանում հռոմեական ամֆիթատրոններին բնորոշ էլիպսաձև կառուցվածքին։ Արբանյակային լուսանկարները հաստատել են, որ Մալոսոն նախ հարթեցրել էր բլուրը, ապա մաքրված տարածքում կառուցել այդ շինությունը։ Պատմաբանները նաև մատնանշել են պատմության ակնհայտ անհամապատասխանությունները. Կեսարը ապրել էր հայտարարած կառուցման թվականից մոտ չորս հարյուր տարի առաջ, իսկ «Ռոմեո և Ջուլիետ» ստեղծագործության գործողությունները տեղի են ունենում ոչ թե Վիչենցայում, այլ Վերոնայում։
Բացի վերը նշված պատիժներից, քաղաքապետարանը նաև Մալոսոյի դեմ ներկայացրել է առանձին՝ 560 հազար եվրոյի չափով հայց։

Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
123Երեկ, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
134Երեկ, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
37210.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
55608.09.2026, 23:12
«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»». Սամվել դպիր Գրիգորյան
71207.09.2026, 08:42
Քարահան Թեփեում հայտնաբերվել է 11 հազար տարվա եզակի արձան (լուսանկար)
75106.09.2026, 22:36
Հովհաննավանքում մինչև ուշ գիշեր բլատնոյ ու ռաբիզ է հնչում, Ստեփան Ասատրյանը փող է աշխատում (տեսանյութ)
65206.09.2026, 21:24
Երուսաղեմում դարձյալ թքել են հայկական սրբավայրի ուղղությամբ. ոստիկանությունը պահպանություն է տեղակայել
54206.09.2026, 21:12