Սարդինիայում հայտնաբերվել է 3800-ամյա հսկայի դամբարան

Հնագետները Սարդինիայում հայտնաբերել են հսկայի դամբարան։ Իտալիայի մշակույթի նախարարության տվյալներով՝ տրախիտային բլոկներից պատրաստված երկհարկանի կառույցը գտնվում է Մակոմեր քաղաքի մոտակայքում՝ 740 մետր բարձրության վրա։
Հուշարձանը հայտնաբերվել է Կարարսու-Իդդիա տարածքում պեղումների ժամանակ։ Դամբարանը տարիներ շարունակ թաքցված է եղել թփուտներում։ Ներսում պահպանվել է թաղման խցիկ և մուտքի առջև գտնվող հուշարձանային կիսաշրջանաձև էկզեդրա։ Կառույցը եզակի է նրանով, որ մուտքի մոտ գտնվող տարածքը բաժանված է երկու մակարդակի։ Նման կառույցը չափազանց հազվադեպ է, ուստի հայտնագործությունը կարող է փոխել մեր պատկերացումները Նուրագյան քաղաքակրթության շինարարական տեխնոլոգիաների և ծեսերի մասին։
Հսկաների դամբարաններն առաջացել են մ.թ.ա. մոտ 1800 թվականին։ Դրանք ծառայել են՝ որպես կոլեկտիվ թաղման վայրեր։ Կիսաշրջանաձև էկզեդրան օգտագործվել է նախնիներին նվիրված արարողությունների համար։ Պեղումների ժամանակ մասնագետները հայտնաբերել են կերամիկա, որը հաստատում է տարածքում վաղ մարդկային բնակության փաստը։ Սակայն հետազոտողները նաև փաստագրել են անօրինական պեղումների ապացույցներ: Դամբարանի շուրջ հայտնաբերվել են նախապատմական ժամանակներից մինչև հռոմեական դարաշրջան մարդկային բնակության ապացույցներ: Տեղանքն ավելի մեծ համալիրի մաս է կազմում, որը ներառում է նաև պրոտոնուրագներ՝ սրբազան ջրհոր և բնակավայր:
Սարդինիայում գտնվող Նուրագները հայտնի են՝ որպես «հսկաների դամբարաններ», քանի որ, ըստ լեգենդի, Նուրագները բարձրահասակ էին: Սակայն այս հին քաղաքակրթության ներկայացուցիչների արտաքին տեսքի մասին հուսալի տեղեկություններ չկան. նրանց մնացորդները չեն պահպանվել:


Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
11500:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
72Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
82Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
91Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
161Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
110Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
110Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
97Երեկ, 18:36