«ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելը կպահանջի կոնսենսուսային որոշում»․ Վիկտոր Վասիլև

Հայաստանին ՀԱՊԿ մարմիններում ձայնի իրավունքից զրկելու որոշումը կպահանջի կոնսենսուս, РИА Новости-ին ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի կունենա Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները հավանաբար կքննարկեն այդ հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա անհրաժեշտությունը լինի, կընդունվի կոնսենսուսով»,- նշել է Վասիլևը։
Մշտական ներկայացուցիչը շեշտել է, որ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը նախատեսում է պետության քաղաքացիներին քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքի, ինչպես նաև կազմակերպության մարմիններում քվերակելու իրավունքի կասեցման հնարավորություն, եթե տվյալ պետությունը երկու տարվա ընթացքում չի կատարում կազմակերպության բյուջեի նկատմամբ ունեցած պարտքը մարելու իր պարտավորությունները։
«Փաստացի, այս իրավիճակը գոյություն ունի արդեն երկու տարուց ավելի, քանի որ Հայաստանը չի առաջադրում իր քաղաքացիներին քարտուղարության քվոտային պաշտոններում և նաև հետ է կանչել իր ներկայացուցիչներին ՀԱՊԿ-ի միացյալ շտաբից»,- եզրափակել է նա։

«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
11200:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
14600:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
6300:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
151Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
75Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
94Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
91Երեկ, 21:06
Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ԵՄ «բառային աճպարարության» համար
99Երեկ, 20:06