Ռուսաստանն ու Հայաստանը քննարկում են Վլադիկավկազում և Կապանում դիվանագիտական ներկայացուցչություններ բացելու հարցը

Ռուսաստանն ու Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացման հարցը։ Այս մասին «Ռիա նովոստի»-ին հայտնել է Վլադիկավկազում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչության ղեկավար Բագիր Մամիևը։
«Այսօրվա դրությամբ այդ հարցը (Վլադիկավկազում Հայաստանի հյուպատոսական բաժին բացելու հարցը — խմբ.) և Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը երկկողմ օրակարգից հանված չէ, սակայն որևէ հստակ ժամկետների մասին խոսելը վաղաժամ է», - ասել է Մամիևը։
Միաժամանակ նա նշել է, որ Վլադիկավկազում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչությունը կայուն աշխատանքային կապ է հաստատել Ռոստովի մարզի Դոնի Ռոստով քաղաքում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ, այդ թվում՝ «Վերին Լարս» անցակետում հայ փոխադրողներին վերաբերող հարցերի շուրջ։ Այդ անցակետը շարունակում է մնալ Ռուսաստանը Վրաստանի, իսկ այնուհետև՝ Հայաստանի հետ կապող միակ ցամաքային երթուղին։

«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
11200:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
14600:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
6300:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
151Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
75Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
94Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
91Երեկ, 21:06
Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ԵՄ «բառային աճպարարության» համար
99Երեկ, 20:06