«Հոկտեմբերի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ կմտնի «Պլատֆորմային տնտեսության մասին» նոր օրենքը»․ Միշուստին

ԵԱՏՄ երկրները կհաստատեն էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագիրը, որը հնարավորություն կտա միավորել մարքեթփլեյսների գործունեության կանոնները, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Բիզնեսի համար կգործեն միասնական և հստակ կանոններ, իսկ քաղաքացիներին մարքեթփլեյսներում հասանելի կլինի ապրանքների ավելի լայն տեսականի»,- պարզաբանել է Միշուստինը։
Միշուստինը հիշեցրել է, որ այս տարվա հոկտեմբերի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ կմտնի «Պլատֆորմային տնտեսության մասին» նոր օրենքը, որը կսահմանի այս ոլորտի գործունեության թափանցիկ կանոններ։
«Եթե ապրանքի նկատմամբ գործում են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջները, ապա առաջին հերթին մեր մարքեթփլեյսներում կստուգվի՝ արդյոք Միության փաստաթղթերի ռեեստրում առկա է համապատասխանության հավաստագիր կամ համապատասխանության հայտարարագիր։ Այդ ռեեստրի վարումն իրականացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը»,- ասել է նա։
«Այս կապակցությամբ կխնդրեի հատուկ ուշադրություն դարձնել արտադրանքի համապատասխանության գնահատման վերաբերյալ տվյալների ժամանակին թարմացման անհրաժեշտությանը, որպեսզի ապահովվի ապրանքների մուտքը ռուսական թվային առևտրային հարթակներ»,- հավելել է Միշուստինը։
Նշենք, որ Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները ստորագրել են ԵԱՏՄ-ում ապրանքների էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագիրը։ Փաստաթուղթը Միությունում ստեղծում է էլեկտրոնային առևտրի իրականացման միասնական իրավական հիմք՝ ապահովելով բիզնեսի համար կարգավորման թափանցիկությունն ու արդարությունը, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետությունը։

«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
8121:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
8321:06
Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ԵՄ «բառային աճպարարության» համար
9120:06
«Թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին»․ Հակոբ Բադալյան
11418:36
«Մենք շատ ենք ուշացել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
10417:30
«Ուզում են խմբակցությունները գլխատել»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
11117:24
«Մարդիկ համատարած բռնությունների մեջ դարձել են անտարբեր ու վախկոտ»․ Նաիրի Հոխիկյան
10817:12
«Բանտի դռները պետք է բացվեն»․ Այլընտրանքային նախագծեր խումբ
9016:54