«Սպիտակ տունը մտահոգված չէ Գազայի ծրագրի վերաբերյալ Նեթանյահուի հայտարարություններով»․ #Axios

Սպիտակ տունը մտահոգված չէ Գազայի ծրագրի վերաբերյալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությամբ և այն դիտարկում է որպես Իսրայելում նախընտրական շրջանի մաս։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Axios-ի լրագրող Բարակ Ռավիդը՝ հղում կատարելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի։
«Մենք հասկանում ենք Բիբիի քաղաքական կարիքները։ Մենք դեմ չենք, քանի դեռ նա շարունակում է անել այն, ինչ մենք խնդրում ենք, հատկապես Գազայի ուղղությամբ հարվածների սահմանափակման հարցում»,- Ռավիդը մեջբերում է ամերիկացի պաշտոնյայի խոսքերը։
Պաշտոնյայի խոսքով՝ անցած շաբաթ Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել նախագահ Թրամփի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշների հետ և, չնայած իր թերահավատությանը, խոստացել է հնարավորություն տալ 15 կետից բաղկացած ծրագրին, ինչպես նաև սահմանափակել Գազայի ուղղությամբ հարվածները, որպեսզի հնարավոր լինի սկսել ապառազմականացման գործընթացը։
Նախօրեին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մերժում է Գազայի հատվածի վերաբերյալ «Խաղաղության խորհրդի» 15 կետից բաղկացած ծրագիրը, իսկ Իսրայելի զինվորականները չեն լքի անկլավը, քանի դեռ «ՀԱՄԱՍ» շարժումն ամբողջությամբ չի զինաթափվել։ New York Times-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված «Խաղաղության խորհրդի» ներկայացուցիչները կարծում են, որ Իսրայելը, չնայած ծրագրի մերժմանը, պատրաստ է Խորհրդի հետ համագործակցության։
????A senior US official told me the Whote House "is not bothered" by Netanyahu's statement on the Gaza plan and sees it as part of the election season in Israel
— Barak Ravid (@BarakRavid) August 9, 2026
????"We understand Bibi's political needs. We have no problem with it as long as he continues to do what we ask -… https://t.co/PIHqdOtX2F

«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
8121:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
8321:06
Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ԵՄ «բառային աճպարարության» համար
9120:06
«Թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին»․ Հակոբ Բադալյան
11418:36
«Մենք շատ ենք ուշացել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
10417:30
«Ուզում են խմբակցությունները գլխատել»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
11117:24
«Մարդիկ համատարած բռնությունների մեջ դարձել են անտարբեր ու վախկոտ»․ Նաիրի Հոխիկյան
10817:12
«Բանտի դռները պետք է բացվեն»․ Այլընտրանքային նախագծեր խումբ
9016:54