«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հակասական են». Գալուզին

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության կամ ԵԱՏՄ կազմում մնալու հարցով հանրաքվեի վերաբերյալ, հակասական են և ոչ հստակ։
Ինչպես նշել է փոխնախարարը, Հայաստանի Սահմանադրության 205-րդ հոդվածը ենթադրում է, որ միջազգային կազմակերպություններին անդամակցության վերաբերյալ նման հանրաքվեն պետք է նախաձեռնի հենց Հայաստանի կառավարությունը։
Միևնույն ժամանակ, շարունակել է նա, 2025 թվականին «Եվրոպական միությանն անդամակցության գործընթացը սկսելու մասին» օրենքի քննարկումների ժամանակ հայկական կողմը պնդում էր, որ, չնայած Սահմանադրության դրույթներին, դրա ընդունումը հանրաքվեի անցկացում չի պահանջում, քանի որ այդ փաստաթուղթը պարզապես որևէ իրավական նշանակություն չունեցող քաղաքական հռչակագիր է։ «Այժմ, սակայն, լսում ենք, որ Հայաստանում հունիսյան ընտրությունների արդյունքները, ենթադրաբար, ինքնին արդեն իսկ վկայում են եվրոպամետ ուղեգծի, ինչպես նաև երկրում եվրոպական նորմերի և կանոնների հետագա ներդրման համազգային աջակցության մասին, և հետևաբար՝ կրկին հանրաքվեի անհրաժեշտություն չկա»,- ТАСС-ին տված հարցազրույցում նշել է փոխնախարարը։
«Հիշեցնեմ, որ ընտրարշավի ընթացքում Փաշինյանը երբեմն անում էր տրամագծորեն հակառակ և շփոթեցնող հայտարարություններ։ Միևնույն ժամանակ, նա նաև երբեմն բավականին բացահայտորեն խոստովանում էր, որ Հայաստանը դեռևս չի հրավիրվել ԵՄ, և որ այն կարող է երբեք էլ չդառնալ անդամ... «Իսկապես շատ բան է ասվել, բայց դա որևէ պարզություն չի հաղորդում»,- հավելել է նա։
Գալուզինի խոսքով՝ հենց այդ պատճառով էլ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդները հայտարարել են այս հարցի վերաբերյալ Հայաստանի ժողովրդի իրական կարծիքը պարզելու անհրաժեշտության մասին։

«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
8121:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
8321:06
Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ԵՄ «բառային աճպարարության» համար
9120:06
«Թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին»․ Հակոբ Բադալյան
11418:36
«Մենք շատ ենք ուշացել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
10417:30
«Ուզում են խմբակցությունները գլխատել»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
11117:24
«Մարդիկ համատարած բռնությունների մեջ դարձել են անտարբեր ու վախկոտ»․ Նաիրի Հոխիկյան
10817:12
«Բանտի դռները պետք է բացվեն»․ Այլընտրանքային նախագծեր խումբ
9016:54