«Արարատ-Արմենիան» լքեց Չեմպիոնների լիգան` վերջին րոպեներին ընդունելով 2 գնդակ

Չեմպիոնների լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Սլովենիայի «Զդեժելե» մարզադաշտում հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտություն կրեց երկրի չեմպիոն «Ցելյեից»։
Հանդիպման հիմնական ժամանակի մեծ մասում գոլեր չգրանցվեցին, սակայն խաղի վերջնամասում տանտերերին հաջողվեց երկու անգամ գրավել հայկական թիմի դարպասը:
Քանի որ դիմակայության առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթել էր 2-1 հաշվով, երկու խաղերի ընդհանուր՝ 3-2 հաշվով որակավորման հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց սլովենական ակումբը։
Այս պարտությունից հետո «Արարատ-Արմենիան» լքեց Չեմպիոնների լիգան, սակայն եվրագավաթներում իր ելույթները չի ավարտում. թիմը պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում, գրում է «Արմսպորտը»: Հատկանշական է, որ «Արարատ-Արմենիան» իր պատմության մեջ երրորդ անգամ է հանդես գալու որակավորման փլեյ-օֆֆում:

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին
184Երեկ, 19:54
Գերմանացի ռեկորդակիր հեծանվորդը մահացել է եղջերուի հետ բախման հետևանքով
195718.09.2026, 22:06
Ռոնալդուն ձմռանը կարող է հեռանալ «Ալ-Նասրից»
155516.09.2026, 22:54
Մահացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
79615.09.2026, 12:12
Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը երկարությամբ կտրել-անցել է Սևանա լիճը (տեսանյութ)
85214.09.2026, 09:30
«Տեսեք՝ ինչ սիրուն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
89113.09.2026, 13:36
Համացանցում հայտնվել են Էրդողանի՝ բասկետբոլ խաղալու կադրերը (տեսանյութ)
230411.09.2026, 14:31
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանից կմասնակցի 13 մարզիկ (լուսանկար)
103210.09.2026, 16:42