«Պետք է լուրջ վերաբերվել ռազմական օբյեկտների վրայով թռչող ՉԹՕ-ների մասին տեղեկություններին»․ Ռուբիո

ԱՄՆ-ն պետք է լուրջ վերաբերվի ռազմական օբյեկտների վրա նկատված չբացահայտված թռչող օբյեկտների (ՉԹՕ) մասին տեղեկություններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերի կնոջ՝ Քեյթի Միլլերի փոդքասթում։
«Մեր ռազմական օբյեկտների վրայով ինչ-որ բաներ են թռչում, սակայն դրանք մեզ չեն պատկանում։ Մենք պետք է պարզենք, թե ինչ է դա, և լուրջ վերաբերվենք դրան»,— ասել է Ռուբիոն։
Նրա խոսքով՝ ինքը չգիտի՝ «ով է դա և ինչ է դա»։ Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ-ի Սենատում աշխատելու տարիներին բարձրացրել է ՉԹՕ-ների հարցը։ Նա հավելել է, որ այս թեմային չի վերաբերվում՝ որպես դավադրության տեսության։
«Մարդիկ կարծում են, որ մենք ինչ-որ բան ենք թաքցնում։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ եթե այս վարչակազմը որևէ բան իմանար [այլմոլորակայինների մասին], նախագահը կլիներ ամենուրեք՝ հեռուստատեսային ելույթներ կունենար, լուսանկարներ, տեսանյութեր կցուցադրեր», - նշել է պետքարտուղարը։
?? Marco Rubio says unidentified objects are flying over U.S. military installations, and they’re not American.
— NewsForce (@Newsforce) August 12, 2026
Speaking on @KatieMillerPod, Rubio said the sightings are a legitimate issue that deserves investigation:
“We should know what’s flying over our airspace.”…

«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
6221:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
6721:06
Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ԵՄ «բառային աճպարարության» համար
8020:06
«Թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին»․ Հակոբ Բադալյան
10318:36
«Մենք շատ ենք ուշացել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
10017:30
«Ուզում են խմբակցությունները գլխատել»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
10417:24
«Մարդիկ համատարած բռնությունների մեջ դարձել են անտարբեր ու վախկոտ»․ Նաիրի Հոխիկյան
10417:12
«Բանտի դռները պետք է բացվեն»․ Այլընտրանքային նախագծեր խումբ
8416:54