Կոբախիձեն նշել է Վրաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման պայման է ներկայացրել։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր կլինի միայն Աբխազիայի և Հարավային Օսիայի «ապաբռնազավթումից» հետո։
«Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման նախապայմանը վրացական տարածքների ապաբռնազավթումն է։ Սա մեր քաղաքական գիծն ու ուղերձն է», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է կառավարության ղեկավարը։
Կոբախիձեն նաև ուշադրություն է հրավիրել երկրի ներսում ընդդիմադիր ուժերի գործողությունների վրա։ Նա պնդում է, որ դրսից եկող հրամանով նրանք միտումնավոր հրահրում են ռուսաֆոբ արշավ՝ ձգտելով էլ ավելի սրել Թբիլիսիի և Մոսկվայի միջև հարաբերությունները։
«Ռուսաֆոբիան և քսենոֆոբիան ընդհանրապես բացարձակապես օտար են վրացական մշակույթին», - ընդգծել է քաղաքական գործիչը։ Նա հավելել է, որ նման սադրանքները վնասում են Վրաստանի տնտեսությանը և պետականությանը՝ հանգեցնելով դրանց փլուզմանը։
Վարչապետը կոչ է արել չտեղափոխել քաղաքական տարաձայնությունները միջանձնային հարաբերությունների դաշտ։ Նա հիշատակել է խառնամուսնությամբ ընտանիքները և Ռուսաստանում վրացական մեծ սփյուռքին, կոչ անելով կանխել ժողովուրդների միջև թշնամանքը։
«Երբ քաղաքականությունը տեղափոխվում է ժողովուրդների միջև հարաբերություններ, դա պետության շահերի դեմ ուղղված միտումնավոր քայլ է, որն ուղղված է դրա ոչնչացմանը: Մենք պետք է անենք ամեն ինչ՝ ժողովուրդների միջև կապերը չվնասելու համար: Մենք չպետք է մոռանանք, որ Վրաստանում և Ռուսաստանում ապրում են բազմաթիվ խառն ընտանիքներ, և Ռուսաստանում ապրում է վրացական մեծ սփյուռք: Հետևաբար, ինչ էլ որ լինի «խորքային պետության» ծրագիրը, մենք չպետք է թույլ տանք, որ քաղաքական անհամաձայնությունները և անցյալի սխալները դառնան ժողովուրդների միջև թշնամանքի հիմք», - եզրափակել է Կոբախիձեն:

«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
6221:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
6721:06
Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ԵՄ «բառային աճպարարության» համար
8020:06
«Թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին»․ Հակոբ Բադալյան
10318:36
«Մենք շատ ենք ուշացել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
10017:30
«Ուզում են խմբակցությունները գլխատել»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
10417:24
«Մարդիկ համատարած բռնությունների մեջ դարձել են անտարբեր ու վախկոտ»․ Նաիրի Հոխիկյան
10417:12
«Բանտի դռները պետք է բացվեն»․ Այլընտրանքային նախագծեր խումբ
8416:54