Թրամփին դատի են տվել իր գրառումների հասանելիությունը վճարովի դարձնելու համար

Ամերիկյան The Intercept հրատարակությունը և Freedom of the Press Foundation ոչ առևտրային կազմակերպությունը դատական հայց են ներկայացրել Դոնալդ Թրամփի Truth Social-ում գրառումներին պրեմիում մուտք գործելու իրավունքի վաճառքի վերաբերյալ։
Հայցվորները պահանջում են հակասահմանադրական ճանաչել պաշտոնական կառավարական տեղեկատվությունը բացառապես «Truth Social»-ում՝ վճարովի API հասանելիությամբ տեղադրելու պրակտիկան և արգելել այդպիսի գործելակերպը։
Trump Media & Technology Group (TMTG) ընկերությունը հուլիսին հայտարարել է Truth API նոր վճարովի տվյալների ծառայության մասին, որը առևտրականներին և խոշոր ներդրողներին կապահովի Truth Social-ում նախագահի գրառումներին գերարագ մուտք գործելու հնարավորություն։ Ծառայությունը գործարկվել է օգոստոսին։ Նշենք, որ վճարը կազմում է ամսական մինչև 100 հազար ԱՄՆ դոլար: Արդեն իսկ 10 կազմակերպություն այդ ճանապարհով դարձել են բաժանորդ:
Հայցը նաև ձգտում է արգելել Truth Social-ում պաշտոնական կառավարական տեղեկատվության բացառիկ հրապարակումը։
Truth Social սոցիալական ցանցը ստեղծվել է TMTG-ի կողմից 2022 թվականին՝ ի պատասխան ամերիկյան IT հսկաների (Big Tech), մասնավորապես՝ Twitter-ի (այժմ՝ X) և Meta-ի կողմից կիրառվող խիստ գրաքննության, որոնք արգելափակել էին Թրամփի հաշիվները 2021 թվականի հունվարին Քափիթոլիումում տեղի ունեցած իրադարձություններից հետո։

Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
4421:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
12820:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
9319:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
10018:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
9018:36
Արևմտյան երկրները ռուսների որս են հայտարարել, այդ թվում՝ Հայաստանում. Զախարովա
14918:25
«Ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել, ինչից էլ հսկիչ «տիկինն» օգտվել է՝ խեղաթյուրելով ողջ իրականությունը»․ Աննա Ստեփանյան
9418:18
«Քաղաքական մրցակիցներին բանտերում սպանելով՝ Փաշինյանը տեղավորվում է Լուկաշենկոյի ու Պուտինի արանքը»․ Սուրեն Սահակյան
8717:48