Ճապոնիան կքննարկի Պուտինի՝ Իտուրուպ կատարած այցի կապակցությամբ հակաքայլեր ձեռնարկելու հարցը

Ճապոնիայի կառավարությունը նախատեսում է քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Իտուրուպ կղզի այցի կապակցությամբ հակաքայլեր ձեռնարկելու հարցը, հայտնում է NHK-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ հնարավոր միջոցներից մեկը Ռուսաստանի նկատմամբ գործող պատժամիջոցների խստացումն է։ Միևնույն ժամանակ, NHK-ի կողմից հարցված վերլուծաբանները ենթադրել են, որ այդ միջոցների ընդունման հետևանքով առանց այդ էլ լարված երկկողմ հարաբերությունները կարող են էլ ավելի բարդանալ։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը Սախալինի մարզ կատարած այցի շրջանակում այցելել էր Հարավային Կուրիլյան կղզիներից Իտուրուպ կղզում գտնվող «Յասնի» ձկնավերամշակման գործարանը։ Այցելության կապակցությամբ Ճապոնիայի ԱԳՆ-ն Մոսկվային վճռական բողոք էր հայտնել։ Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ նաև ներկայացվել էր երկրի դիրքորոշումը, ըստ որի՝ Կուրիլյան շղթայի չորս կղզիները համարվում են Ճապոնիայի «հյուսիսային տարածքները»։
Ճապոնիայի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները հիմնականում ներառում են ֆինանսական, առևտրային և արտահանման սահմանափակումներ։

«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
4700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
4900:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
59Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
62Երեկ, 23:30
«Նիկոլ Փաշինյանը մեղմ ժպիտով հասկացնում է, որ Տիգրանաշենը հանձնվելու է Ադրբեջանին»․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
73Երեկ, 22:54
ՍԴ նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվել․ կանցկացվի նոր ընտրություն
74Երեկ, 22:00
«Նիկոլ Փաշինյանի՝ Ալիևին և Էրդողանին քծնելու ձգտումը անցնում է ողջամտության սահմանները»․ Կարպիս Փաշոյան
71Երեկ, 21:48
ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը և «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ
75Երեկ, 21:24