Ուկրաինան շարքից հանել է Wildberries-ի 10-ը խոշորագույն պահեստներից 7-ը

Ուկրաինան շարքից հանել է ռուսական Wildberries շուկայի 10-ը խոշորագույն լոգիստիկ կենտրոններից 7-ը, հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։
Նախարարությունը նշել է, որ օգոստոսի 16-ի գիշերը, Մոսկվայի մարզում անօդաչու թռչող սարքերի լայնածավալ հարձակումից հետո, Կոլեդինո արդյունաբերական պարկում գտնվող Wildberries լոգիստիկ կենտրոնը դադարեցրել է աշխատանքը։
Կոլեդինոյի պահեստը մնացել էր Wildberries-ի ամենամեծ լոգիստիկ կենտրոնը, երբ հուլիսին այրվել էր «Էլեկտրոստալ» համալիրը։ Երկու կենտրոնների ընդհանուր մակերեսը կազմել է 250,000 քառակուսի մետր։
«Դոմոդեդովո» պահեստը նույնպես դադարեցրել է գործունեությունը գիշերային հարձակումից հետո։ Ռուսաստանի իշխանությունները հաստատել են, որ օբյեկտը հարվածվել է։
Նշենք, որ Մոսկվայի մարզի Պոդոլսկ քաղաքում օգոստոսի 16-ի գիշերն անօդաչու թռչող սարքերի հարձակումը խոշոր հրդեհ է առաջացրել ռուսական Wildberries շուկայի ամենամեծ պահեստում։

Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել
021:00
Վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
9519:12
Գեղարքունիքի գյուղերից մեկում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, թունավորվել են շմոլ գազից, տեղափոխվել հիվանդանոց
11312:18
Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել. մեկ հոգի մարմնական վնասվածքներ է ստացել
13211:36
Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
18400:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
197Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
469Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
237Երեկ, 19:00