«Քաղաքական շարժառիթներով փակվել է Օլիմպավանը. դատապարտո՞ւմ եք այս երևույթը, թե՞ ոչ». Հայկ Ֆարմանյանը՝ Սիսակ Գաբրիելյանին

«Իմ որդին տևական ժամանակ է՝ մարզվում է բռնցքամարտ մարզաձևով ու շուրջ երկու ամիս է՝ զրկված է բնականոն մարզվելու հնարավորությունից զուտ այն պատճառով, որ քաղաքական շարժառիթներով պայմանավորված, փակվել է Օլիմպավանը: Դուք երկրի հեղինակության, ներդրումային միջավայրի խաթարման ռիսկ տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ: Դատապարտո՞ւմ եք այս երևույթը, թե՞ ոչ»,- դիմելով Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Սիսակ Գաբրիելյանին՝ ասաց ընդդիմադիր Հայկ Ֆարմանյանը: «Կարծում եմ, որ ՀՀ-ում երբևէ չի եղել տենց մի իրավիճակ, որ էդքան մարզադպրոց կառուցվի, ոնց հիմա է կառուցվում: Ձեր որդին կունենա որևէ տեղ մարզվելու: Եկեք ընդմիջմանը ձեզ լավ տեղ ցույց տամ, թող գնան, մարզվեն»,- նշեց Գաբրիելյանը: Ֆարմանյանն ասաց, որ իր հարցի հստակ պատասխանը չհնչեց: «Հստակ պատասխանում եմ՝ շատ մեծ խնդիր եմ տեսնում, որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով ձեր մատնանշած կառույցը հայտնվել ա այլ անձի սեփականության դաշտում, խնդիր եմ տեսնում, որ էլի քաղաքական նպատակահարմարության պատճառով, մեր շատ մարզադպոցներ քանդվել են, որովհետև օրվա այդ պահի իշխանությանը պետք ա եղել իրենց հաճախորդներին դժգոհության առիթ չտալ»,- հնչեցրեց Գաբրիելյանը:

Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
87327.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
31727.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
90327.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
103026.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
40925.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
49524.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
51724.10.2026, 14:12
Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց Դիլոն Դենիսին և ոտքը դրեց նրա վրա (տեսանյութ)
51624.10.2026, 10:24