Բրազիլիայում գտել են Անրի Մատիսի` 2025-ին գողացված աշխատանքները

Բրազիլիայի ոստիկանությունը գտել է ֆրանսիացի նկարիչ Անրի Մատիսի 8 աշխատանք, որոնք գողացվել էին Սան Պաուլոյի Մարիո դե Անդրադեի գրադարանից, հաղորդում է տեղական «Ֆոլհա դե Ս.Պաուլո» թերթը։
Կողոպուտը տեղի է ունեցել 2025 թվականի դեկտեմբերի 7-ին։ Երկու զինված հարձակվողներ բռնել են անվտանգության աշխատակցին և ցուցահանդեսի այցելուներին, ապա գողացել նկարները գլխավոր մուտքից։
Խուզարկությունների շարքի սկսվելուց 8 ամիս անց իրավապահ մարմինները նկարները հայտնաբերել են Սան Բեռնարդո դու Կամպոյի մի բնակարանում։ Ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը, հավանաբար, պահել է աշխատանքները գողության կազմակերպչի համար։ Տարածքի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է նաև հրազեն։ Գողության կազմակերպիչը ձերբակալվել էր ապրիլին Ռիո դե Ժանեյրոյում։ Նկարները պատկանում են Մատիսի «Ջազ» (1943–1947) գրքի նկարազարդումների վերջին շարքին։ Վերադարձված աշխատանքների ցանկում են «Ծաղրածու», «Կրկես», «Պարոն Լոյալ», «Մղձավանջ սպիտակ փղի հետ», «Կոդոմաս», «Պարող ակվարիումում», «Դահուկորդ» և «Կովբոյ»։ Դրանց համակցված արժեքը գերազանցում է 190,000 դոլարը։
Մատիսի աշխատանքներից բացի, գողերը գողացել են բրազիլացի վարպետ Կանդիդո Պորտինարիի 5 նկար։ Դրանք դեռևս անհետ կորած են։

«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
1222:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
2122:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
34307.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
41007.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
75601.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
74301.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
75001.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
75001.11.2026, 19:42