«Ադրբեջանում ռեժիմը տապալելու կոչերը չեն արտացոլում Ռուսաստանի վերաբերմունքը Բաքվի նկատմամբ». Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից հետախուզվող ռուս լրագրողների հայտարարությունները, որոնց մեղադրում են հանրապետության սահմանադրական կարգը բռնի կերպով տապալելու կոչեր անելու մեջ, չեն արտացոլում Ռուսաստանի մոտեցումը Բաքվի հետ հարաբերություններին։
«Մենք տեղյակ ենք դրա մասին։ Այս անձանց հայտարարությունները ոչ մի կերպ չեն արտացոլում Մոսկվայի մոտեցումը Ադրբեջանի կամ նրա հարաբերությունները հանրապետության հետ։ Մենք կարծում ենք, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները պետք է զարգանան գոյություն ունեցող երկկողմ իրավական շրջանակի, առաջին հերթին՝ 2022 թվականի փետրվարի 22-ին Մոսկվայում ամենաբարձր մակարդակով ստորագրված դաշնակիցների համագործակցության մասին հռչակագրի հիման վրա», - գրել է դիվանագետը նախարարության կայքում արված մեկնաբանության մեջ։

«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
4621:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
6121:06
Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ԵՄ «բառային աճպարարության» համար
7820:06
«Թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին»․ Հակոբ Բադալյան
9918:36
«Մենք շատ ենք ուշացել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
9917:30
«Ուզում են խմբակցությունները գլխատել»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
10317:24
«Մարդիկ համատարած բռնությունների մեջ դարձել են անտարբեր ու վախկոտ»․ Նաիրի Հոխիկյան
10317:12
«Բանտի դռները պետք է բացվեն»․ Այլընտրանքային նախագծեր խումբ
8316:54