Blackstone-ի փոխնախագահն ու նրա կինը զոհվել են մեղրամսի ժամանակ տեղի ունեցած ավիաաղետից

1247
Չորեքշաբթի, 19 օգոստոսի, 2026 թ., 18:05
Բրիտանական The Telegraph թերթի փոխանցմամբ՝ Հունաստանում մասնավոր ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել են ամերիկյան Blackstone ներդրումային ընկերության փոխնախագահ Ալեքսանդր Քրոմին և նրա կինը՝ Մարի Էբերտը։
Նորապսակները վերջերս էին ամուսնացել և իրենց մեղրամիսն անցկացնում էին հունական Սիֆնոս կղզում։ Թերթի տվյալներով՝ ուղղաթիռը վթարի է ենթարկվել նախատեսված վայրէջքի վայրից մոտ 30 մետր հեռավորության վրա։ Վթարից հետո ինքնաթիռը հրդեհվել է։
Զույգն ու օդաչուն եղել են ինքնաթիռում։ Երեքն էլ մահացել են։ Վթարի պատճառը դեռևս պաշտոնապես չի պարզվել։ Նախնական տեղեկությունները վկայում են շարժիչի խնդիրների մասին։
Օդաչուն 53 տարեկան էր։ The Telegraph-ի փոխանցմամբ՝ նա նախկինում ծառայել է ռազմաօդային ուժերում և ուներ թռիչքների մեծ փորձ։

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
10909:18
Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
323Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
335Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
544Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
371Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
468Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
185Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
33308.11.2026, 21:00