Զախարովան ռուսական ակտիվների փոխանցումը Կիևին որակել է ահաբեկչության աջակցում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Եվրոմիության կողմից սառեցված ռուսական ակտիվներից եկամտի փոխանցումը Ուկրաինա պետք է դիտարկել՝ որպես ահաբեկչության սատարում։ Նրա խոսքով՝ Կիևի ռեժիմի նման ֆինանսավորումը ԵՄ-ին դարձնում է հանցակից հանցավոր գործողությունների:
Ռուսաստանի Դաշնությունն իրավունք ունի հայցեր ներկայացնելու այն անձանց դեմ, ովքեր հովանավորում են Ուկրաինայի կողմից կատարված ցեղասպանության, ահաբեկչության կամ այլ միջազգային հանցագործությունների գործողությունները, հիշեցրել է դիվանագետը։
Նախկինում հաղորդվել էր, որ Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվների չափը 2026 թվականի հունիսի դրությամբ հասել է 10,4 միլիարդ դոլարի (879,2 միլիարդ ռուբլի)։ Մեկ տարի առաջ այդ գումարը կազմել է 8,4 միլիարդ դոլար (710,1 միլիարդ ռուբլի)։ Այս գումարից առանձին Շվեյցարիայում սառեցված են Ռուսաստանի Կենտրոնական բանկի պահուստներն ու ակտիվները։ Դրանց ծավալը մինչև 2026 թվականի հունիսը գնահատվում է 8,3 միլիարդ դոլար։
Ավելի վաղ Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կոչ էր արել զսպել Ռուսաստանի եկամուտները «բոլոր կողմերից»։ Նա աջակցել էր ԱՄՆ-ի Սենատի կողմից Մոսկվայի դեմ ընդունված պատժամիջոցների օրինագծին: Դիվանագետը նաև հայտարարել էրց, որ ԵՄ-ն ստացել է ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամտի հինգերորդ մասնաբաժինը, որը կազմում է 1.4 միլիարդ եվրո, որը կփոխանցվի Կիևին:

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
9120:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11718:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
9517:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
11816:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16516:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
10216:18
«ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է». ՔԿ
9715:06
«Ընկերուհիները վիճաբանել են կենցաղային հարցի պատճառով․ մեկը մյուսին դանակով չի հարվածել»․ Ռոման Երիցյան
10114:54