Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանի աթոռը թափուր է ավելի քան 1 ամիս

Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինն ազատվել է պաշտոնից մեկ ամսից ավելի առաջ, կիրակի օրը հաղորդել է «Sunday Times»-ը։
Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը թերթին հաստատել է, որ Կելինն իր առաքելությունն ավարտել է հուլիսի 21-ին։ Սակայն, նշում է թերթը, նոր դեսպան դեռևս չի նշանակվել (դիվանագիտական պրակտիկայում, դեսպան նշանակելուց առաջ պետությունը ստանում է ագրեման՝ ընդունող երկրի համաձայնությունը՝ նոր ներկայացուցչի համար), և «ինչքան որ մենք գիտենք, դեսպանատան աշխատակիցները պատկերացում չունեն, թե երբ կարող է նշանակվել նրա իրավահաջորդը»։ «Sunday Times»-ը, որին հետևում են բազմաթիվ բրիտանական լրատվամիջոցներ, այս իրավիճակը մեկնաբանել է՝ որպես Մոսկվայի դժգոհության նշան Լոնդոնի կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցության նկատմամբ։
«Sunday Times»-ի հոդվածի հրապարակումից հետո դեսպանատունն իր Telegram ալիքում գրել է. «Նրա մեկնաբանության մեջ ոչինչ հիմք չի տալիս պնդելու, որ ռուսական կողմը մտադիր է իջեցնել մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների մակարդակը։ Նման եզրակացությունները պատկանում են միայն հոդվածի հեղինակին և հիմնված են նրա անանուն աղբյուրների դատողությունների վրա»։
Դեսպանատան տվյալներով՝ «ինչ վերաբերում է ռուս-բրիտանական հարաբերությունների որակին բոլոր ոլորտներում, դրանց աննախադեպ ցածր մակարդակի անկումը տեղի է ունեցել բացառապես Լոնդոնի նախաձեռնությամբ»։

Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
178Երեկ, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
186Երեկ, 10:42
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
28213.11.2026, 15:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
34412.11.2026, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
29812.11.2026, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
29512.11.2026, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
24312.11.2026, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
32811.11.2026, 20:48