Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող` ամերիկյան Mondelez International-ի ևս մեկ գործարանի

Կիրակի՝ օգոստոսի 23-ին, ռուսական ուժերն անօդաչու թռչող սարքով հարված են հասցրել Ուկրաինայի Սումիի մարզի Տրոստյանեց քաղաքում գտնվող Mondelez International-ի գործարանին, որի հետևանքով վիրավորվել է հինգ աշխատակից: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան այս մասին հայտարարել է X սոցիալական ցանցում:
Սումիի մարզի դատախազությունը հաստատել է զոհերի թիվը: «Այսօր Ռուսաստանը կրկին հարվածել է Սումիի մարզում գտնվող քաղաքացիական օբյեկտի, որը պատկանում է համաշխարհային ճանաչում ունեցող ամերիկյան Mondelez International բազմազգ կորպորացիային», - ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը:
Սիբիհան նշել է, որ երկու ռուսական անօդաչու թռչող սարք վնասել է գործարանի տարածքը և վիրավորել մի քանի աշխատակիցների. «Բարեբախտաբար, զոհեր չկան»:
Mondelez International-ը շոկոլադ և թխվածքաբլիթներ է արտադրում Oreo, Milka, Toblerone, Barny և Tuc ապրանքանիշերի ներքո:
Ռուսական ուժերն այս տարի արդեն հարձակվել են Տրոստյանեցում գտնվող Mondelez-ի գործարանի վրա: Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են, որ գործարանի վրա հարվածներ են գրանցվել փետրվար և հունիս ամիսներին:

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
10209:18
Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
317Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
329Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
535Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
367Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
463Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
183Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
33108.11.2026, 21:00