Եվրոպական խորհրդի նախագահը և մի շարք երկրների առաջնորդներ ժամանել են Կիև

Ուկրաինայի անկախության օրվա առթիվ եվրոպական մի շարք առաջնորդներ ժամանել են Կիև։ Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան մայրաքաղաքի երկաթուղային կայարանում դիմավորել է Մոլդովայի և Էստոնիայի նախագահներ Մայա Սանդուին և Ալար Կարիսին, Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային։ Կիև է ժամանել նաև Մեծ Բրիտանիայի կառավարության նոր ղեկավար Էնդի Բըրնհեմը։
«Ուկրաինայի համար անկախությունը վերացական գաղափար չէ։ Մենք պաշտպանել ենք այն՝ չնայած բոլոր դժվարություններին։ Նման ժամանակներում ժողովուրդները գիտակցում են, թե որքան կարևոր է իրենց կողքին դաշնակիցներ ունենալը։ Եվ այսօր մենք հստակ գիտենք, թե ովքեր են մեր իսկական բարեկամները»,- գրել է Ուկրաինայի ԱԳ նախարարը X-ի իր էջում։
This morning at the Kyiv Railway Station, we were pleased to greet our allies who are joining us to celebrate 35 years since Ukraine restored independence.
— Andrii Sybiha ?? (@andrii_sybiha) August 24, 2026
Welcome to Kyiv, ??@eucopresident, ??@andyburnham, ??@LucFrieden, ??@sandumaiamd, ??@AlarKaris!
For Ukraine, independence… pic.twitter.com/K9i9644wUU

Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ԵՄ «բառային աճպարարության» համար
4820:06
«Թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին»․ Հակոբ Բադալյան
8518:36
«Մենք շատ ենք ուշացել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
9017:30
«Ուզում են խմբակցությունները գլխատել»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
9817:24
«Մարդիկ համատարած բռնությունների մեջ դարձել են անտարբեր ու վախկոտ»․ Նաիրի Հոխիկյան
9617:12
«Բանտի դռները պետք է բացվեն»․ Այլընտրանքային նախագծեր խումբ
7916:54
«Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան»․ Իվետա Տոնոյան
7916:48
«Երբ Սամվել Կարապետյանը պաշտպանեց Հայ առաքելական եկեղեցին, նրան հանցագործ հռչակեցին»․ Ոսկան Սարգսյան
8116:42