Իրակլի Ղարիբաշվիլիին նոր մեղադրանք է ներկայացվել

Վրաստանի գլխավոր դատախազությունը նոր քրեական գործ է հարուցել կալանքի տակ գտնվող երկրի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի դեմ՝ կոռուպցիայի և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով։
Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ Ղարիբաշվիլին 750 հազար լարիի (մոտ 300 հազար դոլար) կաշառք է ստացել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրչուլաձեից, որը նույնպես կոռուպցիայի համար պատիժ է կրում։ Վերահսկող մարմնի տվյալներով՝ գործը վերաբերում էր Վրաստանի պաշտպանության նախարարության համար բժշկական սարքավորումների ձեռքբերմանը։ Բժշկական սարքավորումների մատակարարման գները էապես ուռճացված են եղել։
Դատախազությունը դատարան է դիմել՝ Ղարիբաշվիլիի դեմ դատական քննություն նշանակելու միջնորդությամբ։
Յոթ ամիս առաջ Ղարիբաշվիլին ձերբակալվել էր եկամուտների ապօրինի օրինականացման մեղադրանքով և դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման։

«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
2421:06
Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ԵՄ «բառային աճպարարության» համար
7420:06
«Թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին»․ Հակոբ Բադալյան
9418:36
«Մենք շատ ենք ուշացել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
9617:30
«Ուզում են խմբակցությունները գլխատել»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
10217:24
«Մարդիկ համատարած բռնությունների մեջ դարձել են անտարբեր ու վախկոտ»․ Նաիրի Հոխիկյան
10117:12
«Բանտի դռները պետք է բացվեն»․ Այլընտրանքային նախագծեր խումբ
8116:54
«Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան»․ Իվետա Տոնոյան
8016:48