«2008-ից հետո Արևմուտքը պետք է հասկանար, որ Ռուսաստանի դեմ պատերազմել պետք չէ»․ Մեդվեդև

2008 թվականին Հարավային Օսիայում տեղի ունեցած իրադարձություններից հետո գլխավոր դասը, որը Արևմուտքը պետք է քաղեր, այն է, որ Ռուսաստանի դեմ պատերազմել պետք չէ, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Նա նշել է, որ Ռուսաստանի հետ պատերազմ սանձազերծելու նման փորձերի արդյունքը ամեն անգամ եղել է ռուսական ոգու և զենքի ուժի հաղթանակը։
«Անիմաստ է նաև ազգային հարցը հրահրելը։ Դա միշտ ցավալի, իսկ հաճախ նաև անդառնալի հետևանքների է հանգեցնում հենց իրենց՝ սադրիչների համար։ Հոգեպես անհավասարակշիռ (Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ — խմբ.) Սաակաշվիլին դա չհասկացավ։ Իսկ որտե՞ղ է նա հիմա, ի՞նչ է պատահել նրա հետ»,- հավելել է Մեդվեդևը։
Նշենք, որ 2008 թվականի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը վրաց-օսական հակամարտությունը նոր թափով բռնկվեց։ Վրաստանի զինված ուժերը սկսեցին գնդակոծել Ցխինվալին, այնուհետև փորձեցին գրոհով գրավել քաղաքը։ Օգոստոսի 8-ի ցերեկը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց հակամարտության գոտի զորքեր մտցնելու գործողության մեկնարկի մասին։ Սկսվեց հնգօրյա պատերազմ։ Օգոստոսի 26-ին Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Հարավային Օսիան և Աբխազիան՝ որպես անկախ պետություններ։

Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ԵՄ «բառային աճպարարության» համար
4820:06
«Թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին»․ Հակոբ Բադալյան
8518:36
«Մենք շատ ենք ուշացել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
9017:30
«Ուզում են խմբակցությունները գլխատել»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
9817:24
«Մարդիկ համատարած բռնությունների մեջ դարձել են անտարբեր ու վախկոտ»․ Նաիրի Հոխիկյան
9617:12
«Բանտի դռները պետք է բացվեն»․ Այլընտրանքային նախագծեր խումբ
7916:54
«Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան»․ Իվետա Տոնոյան
7916:48
«Երբ Սամվել Կարապետյանը պաշտպանեց Հայ առաքելական եկեղեցին, նրան հանցագործ հռչակեցին»․ Ոսկան Սարգսյան
8116:42