Նեպալում փրկարարները ջրհեղեղի գոտուց ուղղաթիռով տարհանել են ավելի քան 250 մարդու, զոհերի թիվն աճում է

Նեպալի փրկարարներն ուղղաթիռների միջոցով ջրհեղեղի գոտուց տարհանել են ավելի քան 250 մարդու, հայտարարել է Նեպալի վարչապետ Բալենդրա Շահն ազգին ուղղված իր ուղերձում։
«Մեր փրկարարներն, օգտագործելով Նեպալի բանակի ուղղաթիռներ, արդեն փրկել են ավելի քան 250 մարդու։ Փրկվածների թվում կան վիրավորներ, որոնք շտապ տեղափոխվել են Կատմանդու, որտեղ նրանք սկսել են բժշկական օգնություն ստանալ»,- ասել է նա։ Վարչապետի խոսքով՝ ողբերգության մասին լուրը ստանալուց անմիջապես հետո կառավարությունը մոբիլիզացրել է Նեպալի բանակի և ոստիկանության հազարավոր փրկարարների։ Կատմանդուի հիվանդանոցներում տուժածների համար հատկացվել է 900 մահճակալ, և բժշկական օգնությունը տրամադրվում է անվճար։ Վնասված ճանապարհները, կամուրջները, էլեկտրահաղորդման գծերը և ջրամատակարարման կառույցները կվերականգնվեն առաջնահերթության կարգով, իսկ տեղահանված ընտանիքները կտեղափոխվեն անվտանգ վայրեր։
Չորեքշաբթի առավոտյան գետի չինական կողմից հզոր ջրհեղեղը լցվել է Բհոտե Կոշի գետը՝ լուրջ վնասներ պատճառելով Ռասուվա շրջանում։ Իշխանությունները բարձր տագնապի վիճակ են հայտարարել գետի հոսանքն ի վար գտնվող համայնքների համար։ Ռատոպատիի՝ Նեպալի ոստիկանությանը հղումով, հաղորդել է, որ ջրհեղեղի հետևանքով զոհերի հավաստի թիվը հասել է 157-ի։

Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
202Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
216Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
375Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
265Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
349Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
155Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
30408.11.2026, 21:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
28608.11.2026, 20:00