Հաղթանակից հետո «Արարատ-Արմենիա»-ն դարձավ առաջին հայկական ակումբը, որը կմասնակցի Եվրոպա լիգայի հիմնական փուլին

Այսօր՝ օգոստոսի 27-ին, Եվրոպա լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի անցումային փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Երևանի ժամանակով 20:00-ին հյուրընկալեց ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային»։
Հանդիպումը մեկնարկեց Երևանի ժամանակով 20:00-ին։ Թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի (1-1) հաշվով։
Հանդիպման ավելացված ժամանակում մեր թիմը ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք, որը սակայն առաջին փորձից չիրացրեց Բալանտան։ Սակայն հարվածը կրկնելու իրավունք ստացավ մեր թիմը, որն արդեն անվրեպ իրացրեց Լիման։ 1-0 հաշվով երևանյան թիմը հաղթեց հանդիպումն ու ընդհանուր դիմակայությունը։
«Արարատ-Արմենիան» ոչ միայն պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի եվրոգավաթային մրցաշարի լիգայի փուլին, այլև առաջին հայկական ակումբն է, որը կմասնակցի Եվրոպա լիգայի հիմնական փուլին։

Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
87327.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
31727.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
90327.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
103026.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
40925.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
49524.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
51724.10.2026, 14:12
Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց Դիլոն Դենիսին և ոտքը դրեց նրա վրա (տեսանյութ)
51624.10.2026, 10:24