Ռումինիայի տնտեսական գոտում առևտրային նավ է խորտակվել

Դոմինիկյան Հանրապետության դրոշի ներքո նավարկող առևտրային նավը խորտակվել է Սև ծովում գտնվող Ռումինիայի բացառիկ տնտեսական գոտում՝ հրդեհի բռնկման հետևանքով։ Agerpres լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նավի վրա գտնվող բոլոր 12 մարդիկ փրկվել են։
«Մոտավորապես ժամը 19:00-ին (Երևանի ժամանակով՝ 20:00) Ափամերձ պահպանության սահմանային ոստիկանության աշխատակիցները Կոնստանցայի ծովային փրկարարական համակարգման կենտրոնից հաղորդագրություն են ստացել Ռումինիայի բացառիկ տնտեսական գոտում գտնվող առևտրային նավի վրա հրդեհի մասին, որը գտնվում է Սֆանտուլ Գեորգեից մոտավորապես 20 ծովային մղոն հարավ-արևելք», - հայտնել է Ափամերձ պահպանությունը։
«Փրկարարական գործողություններից հետո առևտրային նավի վրա գտնվող բոլոր 12 մարդիկ փրկվել են մինչև ժամը 21:00-ն», - ասվում է հայտարարության մեջ։
Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանը, որը գտնվում է Մոլդովայում՝ երկրի անկախության 35-ամյակի տոնակատարության կապակցությամբ, Քիշնևում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ նավը հարվածվել է, բայց չի նշել, թե ով է հարվածել դրան։ «Կանցկացվի հետաքննություն», - ասել է նա։

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
9909:18
Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
313Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
325Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
529Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
364Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
459Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
182Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
33008.11.2026, 21:00