«Արարատ-Արմենիան նոր էջ թողեց մեր ֆուտբոլային պատմության մեջ»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-ն նոր էջ թողեց մեր ֆուտբոլային պատմության մեջ: Մենք ունեցանք առաջին ակումբային թիմը, որ դուրս եկավ Եվրոպա Լիգայի հիմնական փուլ: Սա նշանակում է, որ եվրոպական միջինից բարձր և բարձրակարգ թիմեր, ֆուտբոլային աստղեր գալու են Երևան:
ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-ի հաջողությունը միայն ֆուտբոլային չէր այս դեպքում: Երբ ազգը պառակտված է և պառակտումը խորացվում է, նման հաղթանակները չափազանց կարևոր են:
Չափազանց կարևոր է, որ հաղթանակ կերտող թիմի անվան մեջ կա ԱՐԱՐԱՏ-ը:
Ազգային բարերար Սամվել Կարապետյանը, իրականում, կարող էր ավելին անել հայկական ակումբային ֆուտբոլի համար:
Հայաստանի պետությունը 1991 թվականից մինչև այսօր ԶՐՈ ներդրում է ունեցել հայկական ֆուտբոլում և միայն Կարապետյանի նման ֆուտբոլասերներն ու բարերարներն են իրենց ներդրումներով օգտակար եղել մեր ֆուտբոլին:
Այսօր հայկական ակումբային ֆուտբոլը գոյություն ունի բացառապես անհատների շնորհիվ:
Այսօր էլ ուշ չէ, որպեսզի պարոն Կարապետյանը հիմնադրի ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ կամ այլ անունով մարզադաշտ Երևանում կամ Հայաաստանի տարածքում:
Այսօր էլ ուշ չէ, որպեսզի պարոն Կարապետյանը հիմնադրի ԱՐԱՐԱՐՏ-ԱՐՄԵՆԻԱ ֆուտբոլային դպրոց Երևանում և մարզերում:
Հիմնադրումից ի վեր այս ակումբը չունի մարզաբազա, չունի ֆուտբոլային դպրոց, չունի մարզադաշտ:
Մենք իրավունք չունենք հաշվել մարդու փողերը, բայց պարոն Կարապետյանը մեր այն ֆուտբոլասեր բարերարներից է, որ հնարավորություն ունի անելու այն, ինչ չի անում պետությունն ու կառավարությունը:
Շնորհավորում եմ ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-ին, իմ բարեկամ Պողոս Գալստյանին և բոլոր այն անհատներին, որոնց շնորհիվ երեկ մենք ուրախության պահեր ապրեցինք»:

Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
87327.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
31727.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
90327.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
103026.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
40925.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
49524.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
51724.10.2026, 14:12
Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց Դիլոն Դենիսին և ոտքը դրեց նրա վրա (տեսանյութ)
51624.10.2026, 10:24