«Փաշինյանը հանդիպում է խնդրել Պուտինից»․ Միկա Բադալյան

«Իմ տեղեկություններով՝ առաջիկա օրերին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը նախաձեռնել է հայկական կողմը։ Ընդ որում՝ Կրեմլում ոչ ոք պատրաստ չէ ընդունել Փաշինյանին և, ամենայն հավանականությամբ, հանդիպումը տեղի կունենա Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում»,- այս մասին գրում է բլոգեր Միկա Բադալյանը։
«Դժվար է հասկանալ, թե ինչ հարցով է Փաշինյանը գնում Ռուսաստանի առաջնորդի հետ հանդիպման։ Թվում է՝ նրա կողմից սակարկությունների միակ առարկան քաղաքական բանտարկյալներն են՝ Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը և Ռոբերտ Քոչարյանը։ Ի դեպ, վերջինս ձերբակալվել է արդեն հանդիպման համաձայնեցումից հետո, ինչը միայն ապացուցում է Փաշինյանի՝ «փոխանակման ֆոնդ» ստեղծելու փորձը։
Չպետք է նաև մոռանալ, որ օգոստոսի 28-ին տեղի կունենա դատական նիստ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով, որոնց աջակցելու բողոքի ակցիա կանցկացվի Մոսկվայում, ինչը Փաշինյանի կարծիքով «փոխանակման ֆոնդի» ծրագրում վերջին հաղթաթուղթն է»,-մասնավորապես գրել է նա։
Նշենք, որ ՇՀԿ գագաթնաժողովը սպասվում է Բիշքեկում՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։

Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2614:42
Թուրք նախարարը խուսափեց Ալիևի մասին հարցին պատասխանելուց (տեսանյութ)
3214:36
«Ռուսաստանի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցները ցույց են տալիս Բրյուսելի անզորությունը»․ Զախարովա (տեսանյութ)
5914:24
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր բողոքը»․ Ռուբեն Մելիքյան
5813:42
«Մենք վստահում ենք մեր հայ գործընկերներին»․ Արաղչին՝ TRIPP նախագծի մասին (տեսանյութ)
6113:36
«Ես ոչ մեկին չեմ վստահում»․ Թրամփը՝ Նեթանյահուի մասին (տեսանյութ)
16913:06
«Գունավոր հեղափոխությունների զոհ կարող է դառնալ ցանկացած երկիր»․ Լավրով
12912:42
«Այս COP-ը լեգենդար է․ 30 մլն դոլար է ծախսվել՝ 10 օրվա համար»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
8012:30