Իսրայելն ու Հունաստանը 3 միլիարդ եվրոյի պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

Իսրայելն ու Հունաստանը շուրջ 3 միլիարդ եվրոյի համաձայնագիր են ստորագրել, որը նախատեսում է Իսրայելի կողմից Հունաստանի համար բազմաշերտ հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծում։
Ինչպես հայտնում է The Times of Israel-ը, այս մասին ասվում է Իսրայելի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Համաձայնագրի շրջանակում, որը ստացել է «Աքիլեսի վահան» անվանումը, Հունաստանին կմատակարարվեն իսրայելական մի շարք համակարգեր, այդ թվում՝ Rafael ընկերության արտադրության David's Sling և SPYDER, ինչպես նաև Israel Aerospace Industries-ի արտադրության BARAK MX համակարգերը։
Իսրայելի պաշտպանության նախարարությունում գործարքն անվանել են իսրայելա-հունական հարաբերությունների պատմության մեջ պաշտպանական արտադրանքի արտահանման խոշորագույն համաձայնագիրը և Իսրայելի պատմության մեջ նմանատիպ խոշորագույն գործարքներից մեկը։
Համաձայնագիրը ստորագրվել է Թել Ավիվում։ «Համաձայնագրի շրջանակում Իսրայելը Հունաստանի համար կստեղծի համապարփակ բազմաշերտ հակաօդային պաշտպանության համակարգ, որն ամբողջությամբ հիմնված կլինի իսրայելական արտադրության համակարգերի և պատերազմի ընթացքում Իսրայելի պաշտպանական գերատեսչության կուտակած հարուստ օպերատիվ փորձի վրա», — ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ սա առաջին դեպքն է, երբ Իսրայելը մեկ այլ երկրի կմատակարարի պաշտպանության միջոցների ամբողջական համալիր, որը նախատեսված է սպառնալիքների լայն շրջանակից, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համար։
Բացի այդ, կողմերը ստորագրել են ևս 26 միլիոն եվրոյի համաձայնագիր՝ Հունաստանին Rafael ընկերության արտադրության Drone Dome համակարգերը վաճառելու վերաբերյալ։

«Թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին»․ Հակոբ Բադալյան
2618:36
«Մենք շատ ենք ուշացել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
6617:30
«Ուզում են խմբակցությունները գլխատել»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7317:24
«Մարդիկ համատարած բռնությունների մեջ դարձել են անտարբեր ու վախկոտ»․ Նաիրի Հոխիկյան
7317:12
«Բանտի դռները պետք է բացվեն»․ Այլընտրանքային նախագծեր խումբ
6916:54
«Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան»․ Իվետա Տոնոյան
6916:48
«Երբ Սամվել Կարապետյանը պաշտպանեց Հայ առաքելական եկեղեցին, նրան հանցագործ հռչակեցին»․ Ոսկան Սարգսյան
7116:42
«Հուսիները Սաուդյան Արաբիայից 51 մլրդ դոլար են պահանջել՝ ռազմական գործողությունները դադարեցնելու դիմաց»․ #WSJ
18016:19