Նեպալի ողբերգության զոհերի թիվը հասել է 1050-ի, 4000 մարդ անհետ կորած է

Օգոստոսի 26-ին Նեպալի՝ Չինաստանի հետ սահմանակից Ռասուվա շրջանում տեղի ունեցած հսկայական սելավային հոսքի հետևաքով վերջին տվյալներով զոհվել է 1050 մարդ, իսկ մոտ 4000 մարդ համարվում է անհետ կորած։ Ավելի քան 11 000 մարդ փրկվել է։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, սակայն լեռնային տեղանքը, ավերված ճանապարհներն ու կամուրջները և հսկայական քանակությամբ ցեխն ու քարերը խիստ դժվարացնում են աշխատանքը։
Փրկարարները ծանր տեխնիկա, ուղղաթիռներ և էքսկավատորներ են օգտագործում՝ հազարավոր անհետ կորած մարդկանց գտնելու համար: Չինաստանից և Հնդկաստանից ժամանած մասնագետների օգնությամբ նրանք ժամանակավոր կամուրջներ են կառուցել հեռավոր շրջաններ հասնելու համար: Էքսկավատորների միջոցով նրանց հաջողվել է մաքրել հիդրոէլեկտրակայանների ավերակները՝ 300 աշխատողի փրկելով խցանված թունելներից։
«Փրկարարական գործողությունների թիրախում գտնվող փլուզված հիդրոէլեկտրակայաններում առնվազն 639 մարդ է մնում: Զոհերի թիվը հասել է 1050-ի, մինչդեռ մոտավորապես 4000 մարդ անհետ կորած է համարվում, այդ թվում՝ 583 օտարերկրյա քաղաքացի», - հաղորդել է Նեպալի աղետների կառավարման գործակալությունը։
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նախնական գնահատականների համաձայն՝ ջրհեղեղները թողել են առնվազն 2.2 միլիոն տոննա բեկորներ, այդ թվում՝ շենքերի մասեր, ժայռեր և նստվածքներ: Կազմակերպությունը նշել է, որ բեկորների քանակը ցույց է տալիս ավերածությունների մասշտաբները և այն մարտահրավերները, որոնց համայնքները բախվում են տները, ճանապարհները և հասարակական տարածքները մաքրելու և վերակառուցման աշխատանքները սկսելու ընթացքում:

Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
202Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
216Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
375Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
265Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
349Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
155Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
30408.11.2026, 21:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
28608.11.2026, 20:00