«Ամեն ինչ սկսվել է Ղարաբաղի խնդիրներից»․ Պուտին

Ղարաբաղի շուրջ ստեղծված խնդիրները որոշիչ դարձան Ռուսաստանի և Հայաստանի միջև ներկայիս հարաբերությունների համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ հադիպմանը և մեկնաբանելով Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի մասին հայտարարությունները։
«Ես չեմ ուզում փորփրել ոչ վաղ անցյալը (...) Մենք պայմանավորվել էինք, որ կփորձենք դա չանել, բայց դուք պարզապես ստիպում եք ինձ։ Ոչինչ, կխոսենք այս թեմայով և այլևս չենք անդրադառնա դրան», - ասել է Պուտինը։
Նա նշել է, որ «ամեն ինչ սկսվել է Ղարաբաղի հետ կապված խնդիրներից, վարչապետը (Հայաստանի – խմբ․) Պրահայում ստորագրեց համապատասխան փաստաթուղթ և ճանաչեց, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Այդ պահից այս հարցում մեր դիրքորոշումը բավական երկակի բնույթ ստացավ։ Մենք ի՞նչ, կարող ենք միջամտե՞լ կամ պետք է միջամտե՞նք Ադրբեջանի ներքաղաքական գործերին», - ասել է Պուտինը՝ շեշտելով, որ Արևմուտքն էլ ակտիվորեն պնդում էր, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։
«Նրանք ինձ ասում էին՝ մենք այնպես կանենք, որ կապահովենք այնտեղ բնակվող հայ բնակչության իրավունքներն ու շահերը։ Ես ասում էի՝ ոչինչ չեք ապահովի, մարդիկ պարզապես կհեռանան, և վերջ։ Թեև նախագահ Ալիևն այդ մարդկանց ոչ մի վատ բան չի անի։ Նա ժամանակակից, բանիմաց մարդ է, հարյուր տոկոսով կփորձի ապահովել նրանց շահերը։ Բայց նրանք, միևնույն է, չեն մնա։ Այդպես էլ եղավ», - ասել է Ռուսաստանի նախագահը։

«Թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին»․ Հակոբ Բադալյան
2618:36
«Մենք շատ ենք ուշացել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
6617:30
«Ուզում են խմբակցությունները գլխատել»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7317:24
«Մարդիկ համատարած բռնությունների մեջ դարձել են անտարբեր ու վախկոտ»․ Նաիրի Հոխիկյան
7317:12
«Բանտի դռները պետք է բացվեն»․ Այլընտրանքային նախագծեր խումբ
6916:54
«Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան»․ Իվետա Տոնոյան
6916:48
«Երբ Սամվել Կարապետյանը պաշտպանեց Հայ առաքելական եկեղեցին, նրան հանցագործ հռչակեցին»․ Ոսկան Սարգսյան
7116:42
«Հուսիները Սաուդյան Արաբիայից 51 մլրդ դոլար են պահանջել՝ ռազմական գործողությունները դադարեցնելու դիմաց»․ #WSJ
18016:19