«Իրանի կողմից իրավիճակի սրման դեպքում Իսրայելը կհարվածի նրա միջուկային օբյեկտներին»․ #Al-Monitor

Իսրայելի զինված ուժերը ծրագրում են հարվածներ հասցնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտներին, եթե Թեհրանը առաջինը հարձակվի հրեական պետության տարածքի վրա։ Այս մասին, հղում կատարելով Իսրայելի ղեկավարության աղբյուրներին, հայտնում է Al-Monitor պորտալը։
Աղբյուրների տեղեկություններով՝ ներկայիս պայմաններում Իսրայելը ձգտում է խուսափել Իրանի հետ ուղղակի առճակատումից՝ հաշվի առնելով Իսլամական Հանրապետության տարածքին ԱՄՆ-ի կողմից շարունակվող հարվածները։ Հրեական պետությունը շահագրգռված է ստատուս քվոյի պահպանմամբ և մտադիր չէ գնալ իրավիճակի սրման։
Այնուամենայնիվ, Իսրայելի ղեկավարությունը չի բացառում, որ Իրանի իշխանությունները կարող են ներքին ճնշման ազդեցության տակ սահմանափակ հարվածներ հասցնել Իսրայելին՝ առավել արմատական տրամադրված շրջանակների պահանջով։ Իսրայելի ռազմաօդային ուժերը գտնվում են բարձր մարտական պատրաստության վիճակում։ Իրավիճակի սրման դեպքում իսրայելական զինվորականները նախևառաջ կկենտրոնանան Իրանի միջուկային ծրագրի օբյեկտների վրա։ Նման իրավիճակի դեպքում Իրանի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքները, ինչպես նաև պետական կառույցները, Իսրայելի համար երկրորդական թիրախներ կլինեն։

«Թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին»․ Հակոբ Բադալյան
2618:36
«Մենք շատ ենք ուշացել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
6617:30
«Ուզում են խմբակցությունները գլխատել»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7317:24
«Մարդիկ համատարած բռնությունների մեջ դարձել են անտարբեր ու վախկոտ»․ Նաիրի Հոխիկյան
7317:12
«Բանտի դռները պետք է բացվեն»․ Այլընտրանքային նախագծեր խումբ
6916:54
«Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան»․ Իվետա Տոնոյան
6916:48
«Երբ Սամվել Կարապետյանը պաշտպանեց Հայ առաքելական եկեղեցին, նրան հանցագործ հռչակեցին»․ Ոսկան Սարգսյան
7116:42
«Հուսիները Սաուդյան Արաբիայից 51 մլրդ դոլար են պահանջել՝ ռազմական գործողությունները դադարեցնելու դիմաց»․ #WSJ
18016:19