ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել հայկական ապրանքների համար ժամանակավոր ազատականացված պայմանների սահմանմանը՝ Ռուսաստանի կողմից սահմանված առևտրային սահմանափակումների ֆոնին երկրի տնտեսությանն աջակցելու համար։
Համաձայնեցված միջոցառումները նախատեսում են ապրանքների լայն շրջանակի ներմուծման մաքսատուրքերի ժամանակավոր վերացում, այդ թվում՝ առանձին գյուղատնտեսական ապրանքների համար՝ սակագնային քվոտաների շրջանակում։
Խորհրդի հաղորդագրության մեջ նշվում է, որ այս միջոցառումները կազատականացնեն դեպի ԵՄ հայկական ապրանքների արտահանման շուրջ 80%-ը։ Բրյուսելում նշել են, որ այս միջոցառումները կգործեն կանոնակարգի ուժի մեջ մտնելուց հետո երկու տարի և կվերաբերեն Հայաստանի կողմից Ռուսաստան թարմ մրգերի, բանջարեղենի ու բուսական արտադրանքի արտահանման գրեթե 99%-ին, ինչպես նաև ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչքների արտահանման ավելի քան 91%-ին։
Ակնկալվում է, որ Եվրոխորհրդարանը փաստաթուղթը կհաստատի սեպտեմբերյան լիագումար նիստում, որից հետո ԵՄ խորհուրդը վերջնականապես կհաստատի կանոնակարգը։

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
353Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
58709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
30409.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
33809.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
29609.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
52506.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
55206.11.2026, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
54406.11.2026, 13:18