Ուկրաինան պաշտոնապես հայտարարել է, որ Ռուսաստանի երկինքն անվտանգ չէ

Ուկրաինան պաշտոնապես տեղեկացրել է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպությանը (ICAO), որ Ռուսաստանի օդային տարածքը քաղաքացիական ավիացիայի համար անվտանգ չէ ռազմական ակտիվության աճի պատճառով:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան սոցիալական ցանցերում գրել է. «Ուկրաինայի դեմ ռուսական ահաբեկչության կտրուկ սրման ֆոնին Ռուսաստանի օդային տարածքը գնալով ավելի վտանգավոր է դառնում»,- նշել է նախարարը: Նա ընդգծել է, որ Կիևն իր պարտականությունն է համարում զգուշացնել ICAO-ին, ավիաընկերություններին և կառավարություններին առկա ռիսկերը լուծելու անհրաժեշտության մասին:
«Մենք ցանկանում ենք կանխել պատահական միջադեպերը և կոչ ենք անում բոլորին ցուցաբերել առավելագույն զգույշություն», - եզրափակել է նախարարը: Միևնույն ժամանակ, հավելել է նա, Ռուսաստանը միտումնավոր անտեսում է Ուկրաինայի դեմ իր ագրեսիայի հետևանքով առաջացած առկա սպառնալիքները, որոնք արդեն հանգեցրել են մի քանի միջադեպերի նախորդ տարիներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ միջոցներ կձեռնարկի քաղաքացիական ավիացիայի լուրջ խափանումները կանխելու համար՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կողմից ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ակտիվության պատճառով Ռուսաստանի տարածքով թռիչքների վտանգի մասին նախազգուշացումից հետո: Ռուսաստանի տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները կատարելագործում են անվտանգության միջոցառումները և համակարգում են գործողությունները Պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Ազգային գվարդիայի հետ:
«Մենք սերտորեն համագործակցում ենք Պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Ազգային գվարդիայի հետ, և ես կարծում եմ, որ թույլ չենք տա քաղաքացիական ավիացիայի որևէ էական խափանում»,- լրագրողներին ասաց Նիկիտինն Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում: Նա հավելել է, որ օդանավակայաններում կարող են ժամանակավոր սահմանափակումներ սահմանվել թռիչքների անվտանգության առաջնահերթություններից ելնելով, բայց Ռուսաստանը կկարողանա դրանք լուծել առաջիկա տարիներին։
Այնուամենայնիվ, խափանումներ են նկատվել Մոսկվայի օդանավակայաններում չորեքշաբթի՝ սեպտեմբերի 2-ին: Flightradar24-ի տվյալներով՝ «Շերեմետևո» օդանավակայանում չեղարկվել է 21 չվերթ, իսկ «Վնուկովո» օդանավակայանում՝ 22 չվերթ, 94-ն ուշացել է։ Pegasus Airlines-ը չեղարկել է Ռուսաստան որոշ չվերթներ՝ նշելով տեխնիկական և գործառնական պատճառներ, իսկ Flydubai-ն զգուշացրել է հնարավոր ուշացումների և երթուղու փոփոխությունների մասին։

«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
4418:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
5018:36
Արևմտյան երկրները ռուսների որս են հայտարարել, այդ թվում՝ Հայաստանում. Զախարովա
8818:25
«Ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել, ինչից էլ հսկիչ «տիկինն» օգտվել է՝ խեղաթյուրելով ողջ իրականությունը»․ Աննա Ստեփանյան
6418:18
«Քաղաքական մրցակիցներին բանտերում սպանելով՝ Փաշինյանը տեղավորվում է Լուկաշենկոյի ու Պուտինի արանքը»․ Սուրեն Սահակյան
6417:48
«Յուրաքանչյուր թմրամոլ դարձած երեխայի ճակատագիրն այսուհետ նաև ձեր խղճին է լինելու»․ Տիգրան Քոչարյան
6317:24
«Պարզվում է՝ ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել․ սա չպետք է դառնա պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն»․ Քրիստինա Վարդանյան
8516:00
«Թուրք-սելջուկները վխտում են մարզադաշտում»․ Սուրեն Ներսիսյան (տեսանյութ)
8215:54