«Եթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի սեփական քաղաքացիների դեմ»․ Զախարովա

Հայաստանի կողմից Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի հնարավոր սահմանումը կազդի ոչ միայն երկու երկրների հարաբերությունների, այլև սեփական քաղաքացիների վրա։ Այս մասին Life.ru-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Եթե Հայաստանը հանկարծ նաև վիզային ռեժիմ մտցնի, ապա դա կանի ոչ թե մեր դեմ, այլ իր սեփական քաղաքացիների դեմ։ Դա կանդրադառնա նաև, չեմ կարող նույնիսկ ասել՝ մեր երկրում հայկական սփյուռքի վրա, որովհետև մենք, ճիշտ է, այս համատեքստում մարդկանց չենք բաժանում, այլ Ռուսաստանի այն քաղաքացիների վրա, որոնք Հայաստանում հսկայական թվով հարազատներ ունեն»,-ասել է դիվանագետը։
Զախարովայի խոսքով՝ այդ պատճառով նման որոշումը կանդրադառնա այն մարդկանց վրա, ովքեր Հայաստանի հետ կապված են բարեկամական և ընտանեկան կապերով, հայկական մշակույթով և պատմությամբ։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը վիզային ռեժիմի հնարավոր փոփոխությունը կապել է հենց Հայաստանի ներսում տեղի ունեցող գործընթացների հետ։
«Պետք է պարզապես հիշել, որ դա արվելու է ոչ թե մեր դեմ, այլ այն մարդկանց դեմ, ովքեր Հայաստանն ընկալում են որպես իրենց պատմական հայրենիք, ովքեր կապեր ունեն Հայաստանի հետ և որոնք արյամբ ու ոգով հայկական մշակույթի ու հայկական պատմության մասն են»,- նշել է նա։

«Թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին»․ Հակոբ Բադալյան
6318:36
«Մենք շատ ենք ուշացել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
7517:30
«Ուզում են խմբակցությունները գլխատել»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
8217:24
«Մարդիկ համատարած բռնությունների մեջ դարձել են անտարբեր ու վախկոտ»․ Նաիրի Հոխիկյան
8417:12
«Բանտի դռները պետք է բացվեն»․ Այլընտրանքային նախագծեր խումբ
7316:54
«Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան»․ Իվետա Տոնոյան
7316:48
«Երբ Սամվել Կարապետյանը պաշտպանեց Հայ առաքելական եկեղեցին, նրան հանցագործ հռչակեցին»․ Ոսկան Սարգսյան
7416:42
«Հուսիները Սաուդյան Արաբիայից 51 մլրդ դոլար են պահանջել՝ ռազմական գործողությունները դադարեցնելու դիմաց»․ #WSJ
19616:19